Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ

Յունիբանկն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
06.05.2024 Այսօր կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: 2023 թվականին Յունիբանկը շարունակեց զարգացումը և ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։ Շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։ Շահութաբաժիններ վճարելու որոշումն արտացոլում է բանկի՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունավետ գործունեությունը: Բաժնետերերը շահութաբաժինները կստանան հուլիսի 3-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածում:

Տարվա արդյունքները հաստատեցին ազնիվ և հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց և բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը:

Հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցեց 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճեցին գրեթե 25%-ով։

ֆոնդային բորսայում բանկի բաժնետոմսերն այժմ վաճառվում են անվանական արժեքից եռակի բարձր գնով:

Յունիբանկի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Visa համակարգը տարվա արդյունքներով Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակ:

Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

Հաշվետու տարում բանկն ընդլայնեց իր ներկայությունը. այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։ Տարվա կտրվածքով UNIMobile հավելվածից օգտվողների թիվն աճել է գրեթե 14%-ով։

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ներդրումային պահանջարկը՝ Յունիբանկը 2023 թվականի վերջին գործարկեց նոր ուղղություն՝ բրոքերային ծառայությունների մատուցում: Unibank Invest մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս հաճախորդներին ներդրումներ կատարել կապիտալի գլոբալ շուկաներում: Unibank Invest-ի հետ հաճախորդները կարող են մուտք գործել աշխարհի առաջատար բորսաներ՝ NYSE, NASDAQ, LSE, HKEX, Xetra և այլն:

2023 թվականին Յունիբանկի աջակցությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը: Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 մասնագետներ քննարկեցին ֆինանսական տեխնոլոգիաների նորույթները, ծանոթացան Հայաստանի պատմությանը և մշակույթին:

Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Բանկը զգալի ներդրում է ունեցել բարեգործական, հովանավորչական և սոցիալական ծրագրերում:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ