Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Բիզնես վարկ «Գյուղատնտեսական հումքի մթերում»

Բիզնես վարկ «Գյուղատնտեսական հումքի մթերում»

Նպատակային նշանակությունը

Գյուղատնտեսական հումքի մթերման (գնման) նպատակով տրամադրվող վարկ

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ
  • բիզնեսի փաստացի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի գումար

մինչև 400,0 մլն. ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույքը

14.55%

Վարկի սուբսիդավորվող տոկոսադրույք*

9%

Վարկի առավելագույն ժամկետը

12-36 ամիս

Կաթի մթերման պարագայում

18 ամիս

Ապահովվածություն

Անշարժ գույք կամ սարքավորումներ:

Վարկ հարաբերած գրավի արժեք

  • Առավելագույնը 80%:
  • Անշարժ և սարքավորումներ որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի միջնորդավճար

0 %

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով, այդ թվում մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ՝ մթերման ուղղվածությունից ելնելով
  • Կաթի մթերման պարագայում-6 ամիս արտոնյալ ժամանակահատված
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Տույժերը

  • Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում, այդ դեպքում այլ ֆինանսական կառույցների կողմից վերաֆինանսավորման դեպքում կարող է կիրառվել վաղաժամկետ մարման տուգանք վարկի մնացորդի 2%-ի չափով:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

առկա չէ

* ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսվարողների համար` 12 տոկոսային կետին համարժեք մասը:



ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 22/01/2024 10:09