Ավանդ “Ճկուն”
Ավանդ “Ճկուն”

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ
100,000 ՀՀ դրամ
250 ԱՄՆ դոլար
250 Եվրո

ԺԱՄԿԵՏ
730 օր

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
9%` ՀՀ դրամի դեպքում
3.5%` ԱՄՆ դոլարի դեպքում
2%` Եվրոյի դեպքում
Տեղեկատվական ամփոփագիր |
||||||||||
Ավանդի հիմնական պայմանները |
||||||||||
Ավանդի ներդրման արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
|||||||
Ավանդի ներդրման նվազագույն գումարը |
||||||||||
Ֆիզիկական անձանց համար |
100,000 |
250 |
250 |
|||||||
Ա/Ձ կամ իրավաբանական անձանց համար |
1,000,000 |
2,500 |
2,500 |
|||||||
Ավանդի ներդրման ժամկետը |
Տոկոսների վճարման կարգը |
Տարեկան տոկոսադրույք |
||||||||
730 օր |
Ամենամսյա |
Քարտային հաշիվ /Բանկային հաշիվ |
9% |
3.5% |
2.0% |
|||||
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
||||||||||
9.38% |
3.56% |
2.02% |
||||||||
Ավանդի առավելագույն գումարը* |
||||||||||
Ֆիզիկական անձանց համար |
100,000,000 |
250,000 |
250,000 |
|||||||
Ա/Ձ կամ իրավաբանական անձանց համար |
200,000,000 |
500,000 |
500,000 |
|||||||
Ավանդի գումարի ավելացում |
Թույլատրվում է կատարել առանց գումարային և քանակային սահմանափակման` ավանդի գործողության ողջ ընթացքում: |
|||||||||
Ավանդի գումարի նվազեցում |
|
|||||||||
Ավանդի պայմանագրի խզում |
|
|||||||||
* Յուրաքանչյուր արժույթով թույլատրվում է ներգրավել մինչև առավելագույն գումարի չափով ավանդ:Առավելագույն գումարը գերազանցող ավանդների համար տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով: |
||||||||||
Ժամկետային ավանդ, որը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: |
||||||||||
Հաճախորդի ցանկությանմբ տոկոսները կարող են ավելացվել (կապիտալացվել) ավանդի մնացորդին: |
||||||||||
Ավանդի արժույթի փոխարկում չի թույլատրվում: |
||||||||||
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ: |
||||||||||
Բանկի Ավանդատուներին և/կամ Բանկի պարտատոմսերում ներդրում կատարողներին, անվճար տրամադրվում է հետևյալ տեսակի վճարային քարտեր և քարտի գործողության ողջ ժամանակահատվածում (3 տարի) տարեկան սպասարկման վճար չի գանձվում` 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Classic 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Gold 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Signature 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Infinite |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սակագներ և տուժանքներ
Սակագներ և տուժանքներ
1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում՝ հաճախորդի ցանկությամբ՝ կամ արտարժութային բանկային հաշիվ, կամ ՀՀ դրամով բանկային հաշիվ:
2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամի դեպքում 1,200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և 120,000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքները ամսական մեկ անգամ տրամադրվում են անվճար, իսկ կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ մինչև 1 տարվա վաղեմության դեպքում և 5,000 ՀՀ դրամ 1 տարուց ավել վաղեմության դեպքում: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
3. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ և 120,000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում` ռեզիդենտ իրավաբանական անձանց համար 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքները ամսական մեկ անգամ տրամադրվում են անվճար, իսկ կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ մինչև 1 տարվա վաղեմության դեպքում և 5,000 ՀՀ դրամ 1 տարուց ավել վաղեմության դեպքում: Տեղեկանքի տրամդրման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ, եթե հաճախորդի հաշիվները բանկում սպասարկվում են 6 ամսից ավելի և 5,000 ՀՀ դրամ, եթե հաճախորդի հաշիվները բանկում սպասարկվում են 6 ամսից պակաս: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
Եթե ավանդը խզվում է Ավանդատուի պահանջով ավանդի ներդրման օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ`
ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները,
բ/ կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
Եթե ավանդը խզվում է ներդրման 91-րդ օրվանից սկսված`
հաշվեգրված և/կամ վճարված տոկոսագումարների վերահաշվարկ չի իրականացվում:
5. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը, ապա ըստ պայմանագրում կատարված նշումի` կամ երկարաձգվում է պայմանագրի գործողության ժամկետը պայմանագրով սահմանված պայմաններով և երկարաձգման պահին բանկում գործող տոկոսադրույքով, կամ ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի բանկային հաշվին, որի նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի համար նախատեսված պայմանները: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով և արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0% տարեկան դրույքով` բանկում ներդրված փաստացի ժամանակահատվածի համար: Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` Բանկի Խորհրդի կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով:
6. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
7. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:
8. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
9. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տաիս, այն տոկոսը, որն ավանդատուն կստանա 1000 դոլար ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի համար տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՍ ՍՏՈՐԵՎ
Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
1.Տարեկան պարզ տոկոսադրույք ` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ), որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Օրինակ 1
Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր
Ներդրված ավանդի գումար- 1000 ԱՄՆ դոլար
Տարեկան պարզ տոկոսադրույք- 3.5 %
1000 * 3.5 /100 / 365 * 364 -10% = 31.4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.
,որտեղ`
A -ավանդի սկզբնական գումար,
n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար,
N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետն համարվում է ավարտված,
Kn - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքեր:
Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական (n-րդ) դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D 1=0 :
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
- Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝
ա. Ավանդի չափ՝ 1000 ԱՄՆ դոլար
բ. Ավանդի գործողության ժամկետ՝ 365 օր, 1 տարի
գ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 3.5 %
դ. Տոկոսագումարների վճարումները՝ ավանդի գործողության ժամկետի վերջում
ե. Ավանդատուի կողմից ավանդի ստացման օրը կատարվող պարտադիր վճարներ`
Ավանդային հաշվի սպասարկման պարտադիր վճար` տարեկան 1200 դրամ /3.1 ԱՄՆ դոլար/
Ավանդային պայմանագրի գործողության վերջում վճարվող տոկոսագումարը ստացվում է՝
1000 * 0.035= 35 ԱՄՆ դոլար
n=1 , n=2
D1=0 , D2=365
K1=-3.1, K2=1,035
3. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում
APY= (1+r/n)n- 1, որտեղ`
APY-տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է
Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ժամկետի վերջում է ` n =1 , ապա
APY= (1+0.035/12)12 -1
APY=0.035*100 = 3.5 %
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն
Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:
Այլ տեղեկատվություն
1.Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
- անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների պետ.համարանիշ (սոցիալական քարտ) կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանք:
2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է օրական:
3.Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
5. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ,
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Արխիվ 13.02.2025
Արխիվ 16.09.2024
Արխիվ 06.08.2024