Ավանդ "Դասական"

Ավանդ "Դասական"

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

100,000 ՀՀ դրամ
1000 ԱՄՆ դոլար
1000 Եվրո
20,000 ՌԴ ռուբլի

ԺԱՄԿԵՏ

30 - 730 օր

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

9,7%` ՀՀ դրամի դեպքում
4.25%` ԱՄՆ դոլարի դեպքում
2.5%` Եվրոյի դեպքում
5%` ՌԴ ռուբլու դեպքում


Նպատակային նշանակությունը

Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար

Ավանդի ներդրման արժույթը և գումարը

ՀՀ դրամ
100,000-ից մինչև 100 մլն.*

ԱՄՆ դոլար
1000-ից մինչև 300,000*

Եվրո
1000-ից մինչև 300,000*

ՌԴ ռուբլի
20,000-ից մինչև 20մլն.*

Ավանդի ներդրման ժամկետը և տոկոսադրույքը

30 – 90 օր

Տոկոսների վճարման կարգը՝ ամենամսյա-քարտային հաշիվ/բանկային հաշիվ

ՀՀ դրամ
5.25%

ԱՄՆ դոլար

-

Եվրո

-

ՌԴ ռուբլի

-

Տոկոսների վճարման կարգը՝ ժամկետի վերջում

ՀՀ դրամ
5.5%

ԱՄՆ դոլար

-

Եվրո

-

ՌԴ ռուբլի

-

91 – 180 օր

Տոկոսների վճարման կարգը՝ ամենամսյա-քարտային հաշիվ/բանկային հաշիվ

ՀՀ դրամ
6%

ԱՄՆ դոլար
0.25%

Եվրո

-

ՌԴ ռուբլի
0.5%

Տոկոսների վճարման կարգը՝ ժամկետի վերջում

ՀՀ դրամ
6.5%

ԱՄՆ դոլար
0.25%

Եվրո

-

ՌԴ ռուբլի
1.5%

181 – 365 օր

Տոկոսների վճարման կարգը՝ ամենամսյա-քարտային հաշիվ/բանկային հաշիվ

ՀՀ դրամ
7.25%

ԱՄՆ դոլար
2.5%

Եվրո

-

ՌԴ ռուբլի
0.5%

Տոկոսների վճարման կարգը՝ ժամկետի վերջում

ՀՀ դրամ
7.5%

ԱՄՆ դոլար
2.75%

Եվրո

-

ՌԴ ռուբլի
1.5%

366 – 549 օր

Տոկոսների վճարման կարգը՝ ամենամսյա-քարտային հաշիվ/բանկային հաշիվ

ՀՀ դրամ
9.25%

ԱՄՆ դոլար
3.55%

Եվրո
1.6%

ՌԴ ռուբլի
3.5%

Տոկոսների վճարման կարգը՝ ժամկետի վերջում

ՀՀ դրամ
9.5%

ԱՄՆ դոլար
3.75%

Եվրո
2%

ՌԴ ռուբլի
4%

550 – 730 օր

Տոկոսների վճարման կարգը՝ ամենամսյա-քարտային հաշիվ/բանկային հաշիվ

ՀՀ դրամ
9.4%

ԱՄՆ դոլար
4%

Եվրո
2.25%

ՌԴ ռուբլի
4.5%

Տոկոսների վճարման կարգը՝ ժամկետի վերջում

ՀՀ դրամ
9.7%

ԱՄՆ դոլար
4.25%

Եվրո
2.5%

ՌԴ ռուբլի
5%

*Առավելագույն գումարը գերազանցող ավանդների համար տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

Ժամկետային ավանդ, որը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:

Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:

Տոկոսների կապիտալացում չի իրականացվում:

Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:

Բանկի Ավանդատուներին և/կամ Բանկի պարտատոմսերում ներդրում կատարողներին, անվճար տրամադրվում է հետևյալ տեսակի վճարային քարտեր և քարտի գործողության ողջ ժամանակահատվածում (3 տարի) տարեկան սպասարկման վճար չի գանձվում`

1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Classic

10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Gold

20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Signature

50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Infinite

Ժամկետ և տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն ամենամսյա

30-90 օր

ՀՀ դրամ
5.38%

ԱՄՆ դոլար
-

Եվրո
-

ՌԴ ռուբլի
-

91-180 օր

ՀՀ դրամ
6.17%

ԱՄՆ դոլար
0.25%

Եվրո
-

ՌԴ ռուբլի
0.5%

181-365 օր

ՀՀ դրամ
7.5%

ԱՄՆ դոլար
2.53%

Եվրո
-

ՌԴ ռուբլի
0.5%

366-549 օր

ՀՀ դրամ
9.65%

ԱՄՆ դոլար
3.61%

Եվրո
1.61%

ՌԴ ռուբլի
3.56%

550-730 օր

ՀՀ դրամ
9.82%

ԱՄՆ դոլար
4.07%

Եվրո
2.27%

ՌԴ ռուբլի
4.59%

Ժամկետ և տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն ժամկետի վերջում

30-90 օր

ՀՀ դրամ
5.62%-5.64%

ԱՄՆ դոլար
-

Եվրո
-

ՌԴ ռուբլի
-

91-180 օր

ՀՀ դրամ
6.61%-6.66%

ԱՄՆ դոլար
0.25%

Եվրո
-

ՌԴ ռուբլի
1.51%

181-365 օր

ՀՀ դրամ
7.5%-7.64%

ԱՄՆ դոլար
2.75%-2.77%

Եվրո
-

ՌԴ ռուբլի
1.50%-1.51%

366-549 օր

ՀՀ դրամ
9.29%-9.50%

ԱՄՆ դոլար
3.72%-3.75%

Եվրո
2%

ՌԴ ռուբլի
3.96%-4%

550-730 օր

ՀՀ դրամ
9.27%-9.48%

ԱՄՆ դոլար
4.16%-4.21%

Եվրո
2.48%

ՌԴ ռուբլի
4.88%-4.94%


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սակագներ և տուժանքներ

1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում՝ հաճախորդի ցանկությամբ՝ կամ արտարժութային բանկային հաշիվ, կամ ՀՀ դրամով բանկային հաշիվ:

2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամի դեպքում 1,200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքներն ամիսը մեկ անգամ տրամադրվում են անվճար:

3. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ և 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում` ռեզիդենտ իրավաբանական անձանց համար 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքները տրամադրվում են անվճար: Տեղեկանքի տրամդրման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ, եթե հաճախորդի հաշիվները բանկում սպասարկվում են 6 ամսից ավել և 5,000 ՀՀ դրամ, եթե հաճախորդի հաշիվները Բանկում սպասարկվում են 6 ամսից պակաս:

4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում՝

ա. ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները,

բ. կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը Բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար Բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տարեկան տոկոսադրույքով, որի չափը կազմում է 0.1%՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/եվրո/ռուբլի արժույթների համար:

5. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը, ապա ըստ պայմանագրում կատարված նշումի` կամ երկարաձգվում է պայմանագրի գործողության ժամկետը պայմանագրով սահմանված պայմաններով և երկարաձգման պահին բանկում գործող տոկոսադրույքով, կամ ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի բանկային հաշվին, որի նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի համար նախատեսված պայմանները: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով և արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0% տարեկան դրույքով` Բանկում ներդրված փաստացի ժամանակահատվածի համար: Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` Բանկի Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով:

6. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

7. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:

8. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

9. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, այն տոկոսը, որն ավանդատուն կստանա 1000 դոլար ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի համար տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսներիկապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՍ ՍՏՈՐԵՎ

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ

1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:

Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`

ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտային հարկ), որտեղ`

ԱԳ - ներդրված ավանդի գումար

Տ – տարեկան պարզ տոկոսադրույք

Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում ավանդի վերադարձման օրը:

Օրինակ 1

Ավանդի ներդրման օրերի քանակ- 366 օր

Ներդրված ավանդի գումար- 1 000 ԱՄՆ դոլար

Տարեկան պարզ տոկոսադրույք- 4.25 %

1000 * 4.25 /100 / 366 * 365 -10% = 38.25 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ  

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.

,որտեղ`

A -ավանդի սկզբնական գումար,

n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար,

N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև՝ ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետն համարվում է ավարտված,

Kn - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքեր:

Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական (n-րդ) դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1=0 :

APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

  • Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝

ա. Ավանդի չափ՝ 1000 ԱՄՆ դոլար

բ. Ավանդի գործողության ժամկետ՝ 366 օր

գ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 4.25%

դ. Տոկոսագումարների վճարումները՝ ավանդի գործողության ժամկետի վերջում

ե. Ավանդատուի կողմից ավանդի ստացման օրը կատարվող պարտադիր վճարներ`

Ավանդային հաշվի սպասարկման պարտադիր վճար` տարեկան 1200 դրամ /2.5 ԱՄՆ դոլար/

Ավանդային պայմանագրի գործողության վերջում վճարվող տոկոսագումարը ստացվում է՝

   1000 * 0.0425 =42,5 դոլար

   n=1 , n=2

   D1=0 , D2=366

   K1=-2.5 , K2=1042,5

3. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում

APY= (1+r/n)n- 1, որտեղ`
APY-տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ժամկետի վերջում է` n =1, ապա

APY= (1+0.0425/1)1 -1,

APY=0.0425*100 = 4.25%

Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Այլ տեղեկատվություն

1. Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանք:

2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական:

3. Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:

4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ,

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

6. Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ` զանգահարելով Թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55, (+37410) 71 22 22 հեռախոսահամարներով:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է Ավանդատուից«Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Ավանդատուին:

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55,  +3741071 22 22

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:



Արխիվ 09.02.2026
Արխիվ 07.07.2025
Արխիվ 16.09.2024
Արխիվ 01.12.2023
Արխիվ 25.09.2023
Արխիվ 05.04.2023
Արխիվ 17.02.2023
Արխիվ 21.11.2022
Արխիվ 25.10.2022
Արխիվ 15.09.2022
Արխիվ 17.08.2022
Արխիվ 28.06.2022





Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 24/02/2026 15:13