«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
04.05.2023 2023 թվականի մայիսի 22-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
 
1. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

3. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2022թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

4. «Յունիբանկ»ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

5. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:

6. «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և  «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերի գնահատում:

7. «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունների հաստատում:
 
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2023թ. մայիսի 04-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
1. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:

2. 
«Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական հաշվետվություններ:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2022թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:

5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկություն` նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական արդյունքներով շահույթի բաշխման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

7. «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ> ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկություն:

8. «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծ:

9. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:
 
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 22.05.2023թ., ժամը 14:10:
 
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 302 և 310/:

Ժողովուրդ օրաթերթ, 05.05.2023թ.



Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ