«Յունիբանկ» ԲԲԸ Վարչության 03.04.2023թ. որոշման համաձայն, բանկի սակագներում 19.04.2023թ.-ից կկատարվեն հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- «Թղթակցային հաշիվների վարում և «լորո» հաշիվներից փոխանցումներ» բաժնում սահմանված սակագները կիրառել նաև այլ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` վճարահաշվարկային կազմակերպությունների համար, միաժամանակ RUR, USD/EUR արժույթով կատարված փոխանցումների հետաքննության, չեղարկման, վարկավորման ամսաթվի հաստատման, վճարման հրահանգների փոփոխության միջնորդավճարի չափը սահմանել, համապատասխանաբար, 5.000 RUR և 60 USD/EUR:
- «Swift և միջազգային փոխանցումներ» բաժնում «Փոխանցումներ RUR, EUR և USD հաշիվներից BEN տարբերակով» 2.3 կետում ավելացնել 2.3.2 ենթակետը ներդրումային ընկերությունների համար, նշելով, որ միջնորդավճարի չափը գանձվում է պայմանագրային հիմունքներով:
- «Ակրեդիտիվ և երաշխիքներ» բաժնում երաշխիքների տրամադրման սակագներում սահմանել պայման, որ պարտավորությունները մինչև երաշխիքի ժամկետի ավարտը կատարելու դեպքում մինչև 361 օր ժամկետով տրամադրված երաշխիքների համար գանձված միջնորդավճարը ենթակա չէ վերահաշվարկի:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 05.04.2023թ.-ից04.04.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում31.03.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին29.03.2023 Տեսնել ավելին -
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն15.03.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով10.03.2023 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի սակագներում 15.03.2023թ.-ից27.02.2023 Տեսնել ավելին