Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

«Բիզնես Լիզինգ»

Նպատակային նշանակությունը

Նոր սարք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար

Լիզինգառուների նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ կամ ոչ առևտրային կազմակերպություն
  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Լիզինգի տրամադրման կարգը

  • անկանխիկ
  • տրամադրվում է միանվագ կամ փուլերով

Լարկի արժույթը

  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրո

Լիզինգի նվազագույն գումարը

  • 1,000,000 ՀՀ դրամ
  • 2,500 ԱՄՆ դոլար
  • 2,500 Եվրո

Լիզինգի առավելագույն գումարը

  • 200,000,000 ՀՀ դրամ
  • 500,000 ԱՄՆ դոլար
  • 450,000 Եվրո

Լիզինգի նվազագույն և առավելագույն ժամկետը

6 - 84 ամիս

 Ծրագրային ռեսուրսով հայտերի դեպքում առավելագույն ժամկետ - 60 ամիս

Լիզինգի սուբսիդավորման առավելագույն ժամկետը

42 ամիս

Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույքը*

AMD

USD

EUR

Բանկի ռեսուրս

14%

9%

8%

Ծրագրային ռեսուրս

13.4%

Լիզինգի սուբսիդավորվող առավելագույն տոկոսադրույքը

ՀՀ դրամ` 10%

ԱՄՆ դոլար, Եվրո` 8%

 Լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է լիզինգի նվազող մնացորդի նկատմամբ: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա: 
 Հայտի ուսումնասիրման վճարը      10,000 ՀՀ դրամ

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճարը չի գանձվում

 Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճարը
  •      0.5% տրամադրվող գումարից, նվազագույնը` 20,000 դրամ, առավելագույնը` 400,000 դրամ:
  • Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճար չի գանձվում

Նվազագույն կանխավճարը**

20%

      40% և ավել կանխավճարի դեպքում հայտի պարզեցված ուսումնասիրություն՝ լիզինգի տրամադրումը առանց վերլուծության գործող տոկոսադրույք +1%՝առավելագույնը 40 մլն ՀՀ դրամ /համարժեք արտարժույթ/ հայտերի համար:
   

 Առանց կանխավճարի լիզինգի տրամադրում հնարավոր է ստորև նշված տարբերակներով.


       

 1.Կանխավճարի ապահովագրություն

 Կանխավճարի ապահովագրման կիրառման պահանջներ.

·         Լիզինգի առարկայի առավելագույն արժեք – 100,000,000 ՀՀ դրամ, կամ համարժեք արտարժույթ

·         Լիզինգի առավելագույն ժամկետ – 60 ամիս

·         Համապարփակ ֆինանսական վերլուծություն

Կանխավճարի ապահովագրման պայմաններ.

·         Ապահովագրկան ընկերություն - «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ

·         Ապահովագրման ենթակա կանխավճարի առավելագույն չափ – Լիզինգի առարկայի արժեքի 30%

·         Կանխավճարի ապահովագրությունը իրականացվում է միանվագ ՝ 6%-միջնորդավճարի չափով, կնքվում է 2 տարի գործողության ժամկետով ապահովագրական վկայագիր: Երկու տարին լրանալուն պես նախնական կանխավճարի և իրականացված մայր գումարների վճարումների դրական տարբերության դեպքում կնքվում է պայմանագիր ՝ տարեկան 4% սակագնով:

 

2.Անշարժ գույքի գրավադրմամբ՝ կանխավճարի փոխարեն

 ·         Առանց կանխավճարի Լիզինգի տրամադրում հնարավոր է իրականացնել Բանկի համար ընդունելի անշարժ գույքի գրավադրմամբ ՝ կնքելով Գլխավոր վարկային պայմանգիր:

·         Եթե հաճախորդը արդեն իսկ ունի Բանկի հետ կնքված Գլխավոր վարկային պայմանագիր, և գրավների համախառն արժեքում առկա է ազատ սահմանաչափ:

·         Գրավի արժեքում ազատ սահմանաչափը (շուկայական արժեք) պետք է կազմի նախատեսված կանխավճարի կրկնապատիկը առնվազն ՝ չգերազանցելով վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն ցուցանիշը:

Ապահովվածություն

  • Բանկի պահանջով անշարժ և շարժական գույք, սարքավորումներ
  • Բանկի պահանջով այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ
  • Բանկի պահանջով նաև այլ գրավ

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Լիզինգի մարման կարգը

  • մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից (մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո)
  • տոկոսագումարի մարում` ամենամսյա
  • լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս
 Տույժեր՝ ժամկետանցման դեպքում     Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2%-ի չափով:
 Վաղաժամկետ մարման տույժ     Չի կիրառվում

Ապահովագրություն

Գույքային

Պարտադիր` պայմանագրի ամբողջ ժամկետի համար`

  • ժամկետի առաջին տարին՝ լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով,
  • հաջորդ տարիներին՝ լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով:

Ապահովագրությունն իրականացվում է լիզինգառուի կողմից:


Ուշադրություն` լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե լիզինգառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:


Ուշադրություն` Այս լիզինգի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից լիզինգային պայմանագրի գործողության ընթացքում, եթե լիզինգառուն խախտի պայմանագրով սահմանված պայմանները:

Լիզինգը ձևակերպվում է բանկում` մասնաճյուղերում:

Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները տես «Սակագներ» բաժնում:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 01/09/2025 12:02