Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Գյուղատնտեսական վարկ (KfW)

Գյուղատնտեսական վարկ (KfW)

Նպատակային նշանակությունը

Վարկերը տրամադրվում են
գյուղատնտեսության ոլորտում ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով (այգիների հիմնում, ջերմատների և անասնագոմերի կառուցում, հողատարածքների ձեռքբերում, գյուղտեխնիկայի գնում և այլն), այնպես նաև կարճաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով (անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի գնում, անասնագլխաքանակի ավելացում, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների վերանորոգում և այլն):

Վարկառու նկատմամբ նվազագույն պահանջներ

  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեց,

  • Առնվազն 6 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն,

  • Ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության, ընտանիքի անդամների ոչ բացասական վարկային պատմություն, եթե վարում են համատեղ տնտեսություն:

Վարկի նպատակ

Կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար.

ա) Վարկի մայր գումարի մարումների համար տրամադրվում է 3-12 ամիս արտոնյալ ժամանակահատված, որը որոշվում է կախված վահառուի դրամական հոսքերից:

բ) Վարկը կարող է տրամադրվել նվազագույնը 24 (քսանչորս) ամիս ժամկետով:

Ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար.

ա) Վարկի մայր գումարի մարումների համար տրամադրվում է առնվազն 3 ամիս արտոնյալ ժամանակահատված, կախված վարկառուի դրամական հոսքերից:

բ) վարկը կարող է տրամադրվել նվազագույնը 8 (ութ) ամիս ժամկետով:

Խառը նպատակներով վարկերի դեպքում պետք է հստակ նշվի, թե վարկի որ մասն է օգտագործվելու Ներդրումային նպատակով: Խառը նպատակներով վարկի մեջ Ընթացիկ գործունեության ֆինանսավորման մասնաբաժինը չի կարող գերազանցել 33 մլն ՀՀ դրամը, իսկ վարկի մարման նվազագույն ժամկետը՝ 24 (քսանչորս) ամիսը։

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

մինչև 160,000,000 ՀՀ դրամ *

Ժամկետ

մինչև 60 ամիս

Տարեկան տոկոսադրույք մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկային հայտերի համար  

12.5%

Մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկային հայտերի համար վարկի տրամադրման միանվագ վճար

0%

Տարեկան տոկոսադրույք 5 մլն ՀՀ դրամից ավել վարկային հայտերի համար

12.25%

5 մլն ՀՀ դրամից ավել վարկային հայտերի համար վարկի տրամադրման միանվագ վճար 

առավելագույնը 1.25%

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ապահովվածություն

Անշարժ գույք, շարժական գույք (ավտոտրանսպորտ և գյուղ տեխնիկա), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն:

LTV (վարկ/գրավ հարաբերակցություն)

  • անշարժ գույք - առավելագույնը 50%,

  • շարժական գույք (ավտոտրանսպորտ և գյուղ տեխնիկա)- առավելագույնը 40%,

  • ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն շարժական գույք - առավելագույնը 30%

Մարման կարգ

Մայր գումարի մարումը` անուիտետային կամ ճկուն գրաֆիկով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը` ամենամսյա կամ ճկուն սեզոնային` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների

* Միևնույն Վարկառուին Ծրագրի շրջանակներում տրամադրված Կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար տրամադրված վարկերի մնացորդների հանրագումարը չի կարող գերազանցել 160 մլն ՀՀ դրամ գումարը:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 16/02/2023 11:03