«Դարձի՛ր միլիոնատեր» արշավի կանոններն ու պայմանները

Մուտք՝ բիզնես լաունջ

«Դարձի՛ր միլիոնատեր» արշավի կանոններն ու պայմանները

 
Մուտք՝ բիզնես լաունջ

Արշավի կազմակերպիչ՝ «Յունիբանկ» ԲԲԸ /այսուհետ՝ Բանկ/

Արշավի  ժամկետը` 12.05.2025թ.-12.09.2025թ. ներառյալ:

Արշավի մրցանակները՝

  • ամսական կխաղարկվի 1 հատ սմարթֆոն /iPhone 16 pro կամ Samsung Galaxy S25 Ultra հեռախոս/
  • գլխավոր մրցանակ՝  2 հատ 1 մլն ՀՀ դրամ գումարի հավաստագիր
  • լրացուցիչ մրցանակ՝ անվճար concierge ծառայություն մինչև 31.12.2025

Արշավի մասնակիցները.  

  • ամսական մրցանակի համար՝ 12.05.2025թ.-12.09.2025թ. ներառյալ Յունիբանկի UNIMobile հավելվածով ամսական նվազագույնը 100 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով համարժեք գումարի Visa Direct կամ MoneySend փոխանցումներ կատարած ֆիզիկական անձինք:
  • գլխավոր մրցանակի համար՝ 12.05.2025թ.-12.09.2025թ. ներառյալ Յունիբանկի UNIMobile հավելվածով նվազագույնը 1 000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով համարժեք գումարի առնվազն 3 հատ Visa Direct կամ MoneySend փոխանցումներ կատարած ֆիզիկական անձինք:
  • լրացուցիչ մրցանակի համար՝ 12.05.2025թ.-12.09.2025թ. ներառյալ Յունիբանկի UNIMobile հավելվածով նվազագույնը  1 000 ԱՄՆ դոլար կամ այլ արժույթով համարժեք գումարի Visa Direct կամ MoneySend փոխանցումներ կատարած բոլոր ֆիզիկական անձինք:  

Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով:

Գործարքները չեն հաշվարկվի, եթե դրանք չեղարկվել են:

Արշավի ընթացքում յուրաքանչյուր ամսվա մրցանակակիրները կորոշվեն մինչև հաջորդող ամսվա 20-ը:  Մրցանակների համար անհրաժեշտ է ներկայանալ անձանմբ: Մրցանակի արժանացած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով: Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից: Այն չի կարող պահանջվել հետագայում: Մրցանակակիրը կարող է հրաժարվել իր մրցանակից՝ նաև գրավոր դիմում ներկայացնելով: Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:

Արշավին չեն կարող մասնակցել.

  • Բանկի գործող աշխատակիցները,
  • Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող կամ Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող հաճախորդները:

Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից սխալ կոնտակտային տվյալների տրամադրման, դրանց փոփոխության և Բանկում ընդունված պատշաճ կարգով չտեղեկացնելու համար:

Տեղեկատու կենտրոն՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55