Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային սպառողական վարկեր, այնպես էլ ոչ նպատակային, երբ գումարը կարելի է ստանալ ցանկացած սպառողական նպատակի համար` վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու կամ էլ ապրանքներ գնելու համար: Սպառողական վարկավորման գրավչությունը կայանում է նրանում, որ արդեն սյսօր կարելի է ձեռքբերել այն ապրանքը, որը գնելու համար հարկավոր էր երկար ժամանակ խնայողություններ անել և գումար կուտակել:

Սպառողական վարկի առավելությունները հետևյալն են` 
- անհրաժեշտ գումարի արագ ստացում 
- վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ 

Սպառողական վարկի համար հիմնականում պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: 

Սպառողական վարկեր

Սպառողական վարկեր

Վարկ U-Gold

“U-Gold”

Վարկը տրամադրվում է միայն Յունիբանկի «Ավան», «Ալեք Մանուկյան», «Աճառյան», «Գևորգ Չաուշ», «Գարեգին Նժդեհ», «Դավիթ Բեկ», «Նոր Նորք», «Մալաթիա», «Քոչար», «Կոմիտաս», «Տաշիր կենտրոն», «Դավթաշեն», «Զեյթուն», «Կենտրոն», «Հայրենիք», (ք. Երևան), «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ»,  «Արտաշատ», «Աշտարակ», «Ապարան», «Գուգարք», «Գյումրի», «Գորիս», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Ստեփանավան», «Մարտունի», «Իջևան» և «Կապան» մասնաճյուղերում:

Նպատակային նշանակություն

Սպառողական

Վարկառուի պահանջներ

  • ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ

  • գործող ժամկետանց կամ դասակարգված պարտավորության բացակայություն

  • տարիքային սահմանափակում` 20-65

Մեկ վարկառուի վարկի/վարկերի առավելագույն գումարը

7 000 000 ՀՀ դրամ

Գրավադրվող մեկ միավորի առավելագույն քաշը

72 գրամ

Վարկի նվազագույն գումարը

50 000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

4-12 ամիս` վարկի տրամադրման պահին տոկոսների վճարման դեպքում

մինչև 12 ամիս` տոկոսների ամենամսյա վճարման դեպքում

մինչև 6-60 ամիս` անուիտետային մարումների դեպքում 

Տարեկան տոկոսադրույք

15%`վարկի տրամադրման պահին տոկոսների վճարման դեպքում

17%` տոկոսների ամենամսյա վճարման դեպքում

16%` անուիտետային մարումների դեպքում 

Փաստացի տոկոսադրույք

16.37%-17.59% տարեկան

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ :

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Ապահովվածություն

500 և ավելի հարգի դեղին ոսկի` ցանկացած զարդի տեսքով (թանկարժեք քարերը չեն գնահատվում), բացառությամբ ձուլակտորի տեսքով:

Վարկի գումարի և ոսկու գնահատված արժեքի հարաբերակցություն

95%

տոկոսների ամենամսյա վճարման դեպքում

100%

վարկի տրամադրման պահին տոկոսների նախապես վճարման,

Անուիտետային վճարումների դեպքում

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ եղանակով:

Վարկը տրամադրվում է միայն Յունիբանկի «Ավան», «Ալեք Մանուկյան», «Աճառյան», «Գևորգ Չաուշ», «Գարեգին Նժդեհ», «Դավիթ Բեկ», «Նոր Նորք», «Մալաթիա», «Քոչար», «Կոմիտաս», «Տաշիր կենտրոն», «Դավթաշեն», «Զեյթուն», «Կենտրոն», «Հայրենիք», (ք. Երևան), «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ»,  «Արտաշատ», «Աշտարակ», «Ապարան», «Գուգարք», «Գյումրի», «Գորիս», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Ստեփանավան», «Մարտունի», «Իջևան» և «Կապան» մասնաճյուղերում:

Վարկի երկարաձգման դեպքում պարտադիր է գրավի գնահատում գնահատման նոր ակտի կազմամբ: Երկարաձգման ենթակա են միայն այն վարկերը, որոնք չունեն գործող ժամկետանցում (մայր գումար կամ տոկոս):

Վարկի մարման կարգը

Վարկի մայր գումարը` ժամկետի վերջում կամ անուիտետային մարումներով: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

Տոկոսները` ամենամսյա, կամ նախապես` վարկի ձևակերպման պահին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Հաշվի բացում և սպասարկում

հաշվի բացում` անվճար

հաշվի սպասարկում

0% - տոկոսների ամենամսյա վճարման դեպքում և անուիտետային վճարումների դեպքում

0% - վարկի տրամադրման պահին տոկոսների նախապես վճարման դեպքում

չնվազող մնացորդ` 0

Գրավի գնահատման միջնորդավճար

0 դրամ

Առաջին ամսվա սպասարկման վճար

0 տոկոսների նախապես վճարման դեպքում

0 տոկոսների ամենամսյա վճարման և անուիտետային վճարումների դեպքում 

Տույժեր

Վարկառուի կողմից երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր Վարկի և տոկոսագումարների վճարումը սույն պայմանագրով նախատեսված ժամկետներում չկատարելու դեպքում Վարկառուից միանվագ գանձել ամսական տուգանք ժամկետանց գումարի 2%-ի /երկու  տոկոսի/ չափով:

Ներկայացվող փաստաթղթեր

  • դիմում

  • անձնագիր

  • սոցիալական քարտ

  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են համարվում հաճախորդի վարկունակության ցածր ցոցանիշները, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, համբավը, վարկառուի տարիքը, առողջական ու սոցիալական վիճակը:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկի ամբողջական մարումից հետո գրավը վարկառուին հանձնվում է նույն օրը, եթե մասնաճյուղում առկա է դրամապահոց: Իսկ, եթե մասնաճյուղում դրամապահոց առկա չէ, ապա մարմանը հաջորդող օրը:
Ոսկու գրավով վարկերի մարումից հետո ոսկյա իրերի պահպանումը 1-5 աշխատանքային օր` անվճար, 6-րդ աշխատանքային օրվանից սկսած 1 ամբողջական ամսվա համար` 5.000 ՀՀ դրամ:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

1 աշխատանքային օր

Ոսկյա իրերի մեկ գրամի դիմաց ըստ հարգերի տրամադրվող վարկերի գումարների սահմանաչափերը`

Հարգ

1 գրամի արժեք /ՀՀ դրամ/

500 հարգ

14.600

583 հարգ

17.000

750 հարգ

21.900

860 հարգ

25.000

900 հարգ

26.200

958 հարգ

27.900

999 հարգ

-

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:




Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 15/04/2024 10:44