Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային սպառողական վարկեր, այնպես էլ ոչ նպատակային, երբ գումարը կարելի է ստանալ ցանկացած սպառողական նպատակի համար` վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու կամ էլ ապրանքներ գնելու համար: Սպառողական վարկավորման գրավչությունը կայանում է նրանում, որ արդեն սյսօր կարելի է ձեռքբերել այն ապրանքը, որը գնելու համար հարկավոր էր երկար ժամանակ խնայողություններ անել և գումար կուտակել:

Սպառողական վարկի առավելությունները հետևյալն են` 
- գումար` ցանկացած նպատակի համար
- անհրաժեշտ գումարի արագ ստացում 
- վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ 

Սպառողական վարկի համար հիմնականում պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: 
Սպառողական վարկեր

Սպառողական վարկեր

Սպառողական վարկ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորման համար

Սպառողական վարկ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորման համար

(անշարժ գույքի գրավադրմամբ)

Նպատակային նշանակությունը

Սպառողական վարկ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող վարկերի վերաֆինանսավորման համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

- այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում սպառողական վարկ ունեցող ֆիզիկական անձ /նվազագույնը 6 ամսվա դրական վարկային պատմությամբ/

- վարկառուի հաշվիների նկատմամբ երրորդ անձանց հավակնությունների բացակայություն /օրինակ` հաշիվների կալանք/, եթե վարկառուն ունի սեփական բիզնես

Վարկի գումարը / վարկի առավելագույն գումարը = վերաֆինանսավորվող վարկի գումար + տոկոսներ + 20% (չպետք է գերազանցի գրավ հանդիսացող անշարժ գույքի գնահատման արժեքի 50%- ը)/

A

B

C

Առանց եկամուտների մասին տեղեկանքի ներկայացման

12 500 000 ՀՀ դրամ կամ
25 000 ԱՄՆ դոլար կամ 25 000 Եվրո (օվերդրաֆտի տեսքով)

5 000 000 ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 10 000 եվրո

3 000 000 ՀՀ դրամ, 7 000 ԱՄՆ դոլար կամ 7 000 եվրո

Եկամուտների մասին տեղեկանքի ներկայացմամբ /OTI=50/

50 000 000 ՀՀ դրամ, 100 000 ԱՄՆ դոլար կամ 100 000 եվրո

9 000 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար կամ 20 000 եվրո

7 000 000 ՀՀ դրամ, 15 000 ԱՄՆ դոլար կամ 15 000 եվրո

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի ժամկետը

Վերաֆինանսավորվող վարկի գործող ժամկետը + 48 ամիս , բայց ոչ ավելի քան `

  • ՀՀ դրամ` 84 ամիս
  • ԱՄՆ դոլար կամ եվրո` 120 ամիս

Տարեկան տոկոսադրույքը

Անկախ վարկի գործող տոկոսադրույքից`

  • ՀՀ դրամ` 14.5%
  • ԱՄՆ դոլար` 10.95 %
  • Եվրո` 10 %

Ապահովվածությունը

Կնքվում է անշարժ գույքի գրավի պայմանագիր, որի սեփականատերը հանդիսանում է վարկառուն կամ նրա ընտանիքի անդամը:

Բանկը կարող է պահանջել երրորդ անձի երաշխավորություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Գրավադրվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից ցանկը տես այստեղ :

Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

• գույքի գնահատում` սկսած 15 000 ՀՀ դրամ /կախված է անշարժ գույքի տեսակից (բնակարան, առանձնատուն) և տարածքի մեծությունից/

• գույքի ապահովագրություն` 0.22% գնահատված արժեքից կամ վարկի գումարից

• անձնական ապահովագրություն` 0.17% վարկի գումարից (հաճախորդի ցանկությամբ)

• նոտարական ծառայությունների վճար` 15 000- 20 000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը

• գույքի պետական գրանցման վճար` 26 400- 172 500 ՀՀ դրամ

* Չեն ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում

Ապահովագրությունը

Գույքային

պարտադիր

Անձնական (դժբախտ պատահարներից)

հաճախորդի ցանկությամբ

Վարկ հարաբերած գրավի արժեք

առավելագույնը 50%

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով, վարկառուի ընթացիկ հաշվին մեկանգամյա փոխանցման և վերաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի համապատասխան բանկ/վարկային կազմակերպություն փոխանցման միջոցով:

Վարկի մարման կարգը

Հիմնական գումարը` ամենամսյա հավասար մասերով կամ անուիտետային մարումներով

Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ:

Տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ, վճարվում է ամսական:

Միջնորդավճար

• Վարկի տրամադրման համար` 0

• Կանխիկացում` ըստ բանկի սակագների

Գրավին ներկայացվող պահանջները

1. Բնակարան

Բնակարանը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն (ավարտված նորակառույց կամ բարձր լիկվիդայնություն ունեցող ռեգիոն Երևանում, ցանկալի է վերանորոգված): Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերում բանակարան գնելու համար:

2. Բնակելի տուն

Բնակելի տունը պետք է ունենա առանձնացված մուտք և հողակտոր: Բնակելի տունը չպետք է ունենա ընդհանուր պատեր հարևան տների հետ, մակերեսը պետք է լինի նվազագույնը 100 քմ:

Տույժերը

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից` վարկառուի հաշվին:

* Տարածաշրջան

A

Երևան

B

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Էջմիածին

C

Ծաղկաձոր, Արգավանդ, Փարաքար, Քասախ, Առինջ, Ստեփանակերտ, Հրազդան, Սևան, Արմավիր, Մարտունի, Աշտարակ, Կապան, Արտաշատ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Զովունի, Եղվարդ, Պտղնի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արթիկ, Գավառ, Ալավերդի, Տաշիր, Գորիս, Մասիս:

Ներկայացվող փաստաթղթեր՝

1. Դիմում (սահմանված ձևով),

2. Անձնագիր և սոց. քարտ (պատճեն),

3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ)

4. Գրավադրվող գույքի՝

• սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն),

• անշարժ գույքի առնվազն 5լուսանկար

5. Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն),

6. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն)

7. Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները

Եթե գրավադրվող գույքի սեփականատերը ( երը ) ամուսնացած է ( են ) ՝

Ամուսնու կամ կնոջ անձնագիր (պատճեն),

Ամուսնության վկայական (պատճեն),

Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում՝

Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 5 աշխատանքային օր

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 03/09/2019 12:40