Բնակարան Երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար տրամադրվող վարկ


Վարկի հիմնական պայմանները

Նպատակային նշանակությունը

Առաջնային կամ երկրորդային շուկայում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկ:

Հնարավոր վարկառուները և համավարկառուները

Կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկի առավելագույն գումարը

A

B

C

5,000,000 - 17 500 000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի առավելագույն ժամկետը

A

B

C

120 - 180 ամիս

120 - 144 ամիս

Նվազագույն կանխավճարը

A

B

C

30% կամ 10% լրացուցիչ գրավով /անշարժ գույք/

Վարկի տարեկան տոկոսադրույքը

A

B

C

8.2%, որից 2% սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից

8.2%, որից 4% սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը

A

B

C

6.47% - 6.79%

4.38% - 4.67%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ : Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Միջնորդավճարը

Վարկային հայտի ուսումնասիրման համար` 5 000 ՀՀ դրամ:
Վարկի տրամադրման համար` վարկի գումարի 0.5%-ը, բայց ոչ պակաս քան 80,000 ՀՀ դրամը:
Կանխիկացման համար` համաձայն բանկում գործող սակագների:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

Ամենամսյա անուիտետային մարումներով

Վաղաժամկետ մարման հնարավորությունը

Թույլատրվում է առանց տույժերի:

Տույժերը

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,13%-ի չափով:

Ապահովվածությունը

Գրավ

Ձեռք բերվող անշարժ գույքը (և լրացուցիչ գրավ` 30%-ից ցածր կանխավճարի դեպքում, միայն B և C գոտիներում):

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր`
նպատակահարմարությունը որոշում է Բանկը:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ձեռքբերվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/ :

Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

  • գույքի գնահատում` 18.000 ՀՀ դրամ
  • գույքի ապահովագրություն` 0.22% գնահատված արժեքից կամ վարկի գումարից /հաճախորդի ցանկությամբ/
  • անձնական ապահովագրություն` 0.18% վարկի գումարից
  • նոտարական ծառայությունների վճար` 15 000- 20 000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը
  • գույքի պետական գրանցման վճար` 26 400- 172 500 ՀՀ դրամ

*Չեն ներառվում վարկի փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Վարկ հարաբերած գրավի արժեք

70%

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից: Իրականացվում է վարկառւոի միջոցով:

Ապահովագրությունը

Գույքային

պարտադիր

Անձնական

/դժբախտ պատահարներից/

պարտադիր

Գրավին ներկայացվող պահանջները

Ձեռք բերվող անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 25 մլն ՀՀ դրամը:

Հնարավոր վարկառուին և/կամ համավարկառուին ներկայացվող պահանջները

1. Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը, ընդ որում ամուսիններից մեկի տարիքը չպետք է գերազանցի 35-ը:

2. Միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը:

Վարկառուի կամ համավարկառուների զուտ եկամտի հանրագումարը չպետք է գերազանցի 800.000 ՀՀ դրամը:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

ՀՀ բնակավայրերի տարածաշրջանային բաժանում

Տարածաշրջան

Բնակավայր

A

Երևան

B

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Էջմիածին

C

Ծաղկաձոր,Արգավանդ, Փարաքար, Քասախ, Առինջ, Տաշիր, Ստեփանակերտ, Հրազդան, Սևան, Արմավիր, Մարտունի, Աշտարակ, Կապան, Արտաշատ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Զովունի, Եղվարդ, Պտղնի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արթիկ, Գավառ,

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր

Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բնակարան ( առանձնատուն ) գնելու նպատակով վարկ ստանալու համար
ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ներկայացնում է գնորդը՝

1. Դիմում (սահմանված ձևով)

2. Անձնագիր

3. Սոցիալական քարտ

4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև)

5. Տեղեկանք աշխատանքի վայրից, որում նշված է հաճախորդի զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը կամ եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով)

6. Եթե հաճախորդն ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը (պատճեն), տեղեկանքը պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիրը (սահմանված ձևով)

7. Այլ փաստաթղթեր

Եթե գնորդը ամուսնացած է՝

8. Ամուսնու անձնագիրը

9. Ամուսնության վկայականը

10. Ամուսնու համաձայնությունը վարկ ստանալու, բնակարան գնելու և գրավադրելու վերաբերյալ,

Անհրաժեշտության դեպքում՝

11. Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փաստաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

Ներկայացնում է վաճառողը`

12. Գնվող գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը, անչափահասների համար`ծննդյան վկայականները

13. Վաճառողի սոցիալական քարտը

14. Եթե կան համասեփականատեր կամ գրանցված անձիք, որոնք բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) համաձայնությունը (գրանցված անձանց համար) (բնօրինակը և 1 պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և 1 պատճեն), անձնագրերի պատճեները (2 օրինակից)

15. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև),

16. Գնվող գույքի սեփականության վկայականը

17. Գրավադրվող գույքի ծագման հիմքերը

18. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)

19. Գնվող անշարժ գույքի լուսանկարները

Եթե սեփականատերը(երը) ամուսնացած է (են)՝

20. Ամուսնու անձնագիրը

21. Ամուսնության վկայականը

22. Ամուսնու համաձայնությունը գույքը վաճառելու վերաբերյալ




Թարմացված է` 20/09/18 09:47
                
Альтернативный вход