U-Gold+

“U-Gold+”

Վարկը տրամադրվում է միայն Յունիբանկի «Ավան», «Ալեք Մանուկյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Նոր Նորք», «Մալաթիա», «Քոչար», «Կոմիտաս», «Դավթաշեն», «Զեյթուն», «Կենտրոն» (ք. Երևան), «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ», «Ալավերդի», «Արտաշատ», «Աշտարակ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Մարտունի», «Իջևան», «Հրազդան Կենտրոն», «Գավառ», «Գորիս» և «Կապան» մասնաճյուղերում:

Նպատակային նշանակություն

Սպառողական

Վարկառուի պահանջներ

  • ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ

  • գործող ժամկետանց կամ դասակարգված պարտավորության բացակայություն

  • տարիքային սահմանափակում` 20-65

Վարկի առավելագույն գումարը

3 000 000 ՀՀ դրամ

Գրավադրվող մեկ միավորի առավելագույն քաշը

70 գրամ

Վարկի նվազագույն գումարը

50 000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

1 ամիս, 2 ամիս, 3 ամիս

Տարեկան տոկոսադրույք

7%-մեկ ամիս ժամկետի դեպքում

14%-երկու ամիս ժամկետի դեպքում

15%-երեք ամիս ժամկետի դեպքում

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամ` 22.09%-23.33%. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ :

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Ապահովվածություն

500 և ավել հարգի դեղին ոսկի` ցանկացած զարդի տեսքով (թանկարժեք քարերը չեն գնահատվում), բացառությամբ ձուլակտորի տեսքով:

Վարկի գումարի և ոսկու գնահատված արժեքի հարաբերակցություն

100%

Վարկի տրամադրման կարգը

Կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Վարկը տրամադրվում է միայն Յունիբանկի «Ավան», «Ալեք Մանուկյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Նոր Նորք», «Մալաթիա», «Քոչար», «Կոմիտաս», «Դավթաշեն», «Զեյթուն», «Կենտրոն» (ք. Երևան), «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ», «Ալավերդի», «Արտաշատ», «Աշտարակ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Մարտունի», «Իջևան», «Հրազդան Կենտրոն», «Գավառ», «Գորիս» և «Կապան» մասնաճյուղերում:

Վարկի երկարաձգման դեպքում պարտադիր է գրավի գնահատում գնահատման նոր ակտի կազմամբ: Երկարաձգման ենթակա են միայն այն վարկերը, որոնք չունեն գործող ժամկետանցում (մայր գումար կամ տոկոս):

Վարկի մարման կարգը

Վարկի մայր գումարը` ժամկետի վերջում:

Տոկոսները` նախապես` վարկի ձևակերպման պահին:

Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

Ուշադրություն ` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել , իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը ` գրանցվել վարկային ռեգիստրում : Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում , վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում , հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին :

Հաշվի բացում և սպասարկում

հաշվի բացում` անվճար

հաշվի սպասարկում` 0

չնվազող մնացորդ` 0

Միջնորդավճար

Գրավի գնահատման միջնորդավճար`0 դրամ

վարկի տրամադրման համար` 1%

վարկի երկարաձգման համար` 1%

Տույժեր

ժամկետանց գումարի 0.1%-ի չափով յուրաքաչյուր ժամկետանց օրվա համար

Ներկայացվող փաստաթղթեր

  • դիմում

  • անձնագիր

  • սոցիալական քարտ

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

1 աշխատանքային օր

Ոսկյա իրերի մեկ գրամի դիմաց ըստ հարգերի տրամադրվող վարկերի գումարների սահմանաչափերը`

Հարգ

1 գրամի արժեք /ՀՀ դրամ/

500 հարգ

10.500

580 հարգ

12.500

750 հարգ

16.000

860 հարգ

18.400

900 հարգ

19.300

958 հարգ

20.500

999 հարգ

21.300



Վերադառնալ ցանկին