Ներդրումային եվ ոչ հիմնական ծառայություններ


Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում «Յունիբանկ» ԲԲԸ-ի Գանձապետարանը: Ծառայությունների մատուցման հայտերը հայերեն լեզվով ընդունվում են ինչպես թղթային ձևով, այնպես էլ` էլեկտրոնային: Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև քաղվածք դեպո հաշվից գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Հաշվետվություններն ու քաղվածքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով: Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:

«Յունիբանկ» ԲԲԸ փոխարկային գործառնությունների իրականացման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ պետական պարտատոմսերով գործառնությունների իրականացման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ պահարության և ռեեստրի վարման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ բրոքերային գործառնությունների իրականացման կարգ

Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ «Սակագներ» բաժնում:

Ներդրողները պետք է որոշում կայացնեն` լիովին գիտակցելով ներդրումների բնույթը և դրանից բխող հիմնական ռիսկերը` ելնելով իրենց փորձից, նպատակներից, ֆինանսական ռեսուրսներից, ռիսկի նկատմամբ հակվածության աստիճանից և այլ գործոններից: Արժեթղթերում ներդրումային գործարքները պարունակում են մի շարք ռիսկեր, այդ թվում`
  • շուկայական ռիսկ,
  • ինֆլյացիոն ռիսկ,
  • տոկոսադրույքների փոփոխության ռիսկ,
  • գնային ռիսկ,
  • իրացվելիության ռիսկ,
  • վարկային և այլ ռիսկեր:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55: