Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր շահավետ առաջարկից

Մենք առաջարկում ենք կապիտալի աճի և եկամտի գրավիչ համադրություն

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր

70%

Բաժնետոմսերի գնի աճ IPO-ից ի վեր

10-12%

*Տարեկան շահութաբաժնային եկամտաբերություն

13.25%

Անժամկետ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերություն

Visa / Mastercard

Պրեմիում դասի քարտերի անվճար տրամադրում

*Հաշվարկված է վերջին երեք տարիներին վճարված շահութաբաժինների հիման վրա: Նշված ցուցանիշը չի հանդիսանում ապագայում շահութաբաժինների վճարման կամ դրանց չափի երաշխիք: Շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումն ընդունվում է Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։

Ինչու ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսերը

Իրացված կապիտալի հավելաճի հնարավորություն

Բարձր իրացվելիություն. ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։

Ձայնի իրավունք. մասնակցություն Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին

Խնայողությունների դիվերսիֆիկացիա և երկարաժամկետ ներդրումներ

Գրավիչ շահութաբաժնային քաղաքականություն. նախորդ տարվա զուտ շահույթի առնվազն 25%-ի չափով շահութաբաժինների վճարման նպատակային մակարդակ՝ համապատասխան ֆինանսական պայմանների առկայության դեպքում։

Հարկային արտոնություններ. AMX-ում ցուցակված բաժնետոմսերից ստացված եկամուտը ազատված է հարկուﬕց, իսկ ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտը ազատված է հարկերից ﬕնչև 2027թ. դեկտեմբերի 31-ը:

Անժամկետ պարտատոմսերի գրավիչ եկամտաբերություն՝ 13.25% արժեկտրոնային եկամտաբերություն

Սովորական բաժնետոմսերում ներդրում կատարելիս՝ եկամուտ կարելի է ստանալ.

  • բաժնետոմսերից ստացվող շահութաբաժիններից
  • բաժնետոմսերի վաճառքի և գնման գների դրական տարբերությունից (իրացված կապիտալի հավելաճ)
Սովորական բաժնետոմսեր
Տեսակը
Սովորական բաժնետոմս
Ծավալը
3.9 մլրդ ՀՀ դրամ
Քանակը
10,000,000 հատ
Տեղաբաշխման արժեքը
390 ՀՀ դրամ
Ձեռքբերման նվազագույն ծավալը
1,014,000 ՀՀ դրամ
Շուկա ստեղծողը
ՌՈՔ Կապիտալ
Ցուցակումը
Հայաստանի ֆոնդային բորսա
Անժամկետ պարտատոմսեր

Ներդրողներն հնարավորություն ունեն ձեռք բերելու անժամկետ պարտատոմսեր

  • յուրաքանչյուր 2,600 հատ բաժնետոմսի հաշվով առավելագույնը 300 հատ անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։
  • 2,600 հատը գերազանցող բաժնետոմսերի առկայության դեպքում անժամկետ պարտատոմսերի ձեռքբերման առավելագույն քանակն ավելանում է նույն համամասնությամբ՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 հատ բաժնետոմսի հաշվով ներդրողը կարող է ձեռք բերել առավելագույնը 1 հատ անժամկետ պարտատոմս։
  • Ձեռքբերման նվազագույնը ծավալը՝ 1,000,000 ՀՀ դրամ
Նպատակային խումբը՝
Բանկի սովորական բաժնետոմսերի գործող բաժնետերեր Բանկի Բ և Գ դասի հաստատագրված տարեկան շահութաբաժնով արտոնյալ բաժնետոմսերի գործող բաժնետերեր Բանկի լրացուցիչ թողարկման շրջանակում սովորական բաժնետոմսեր ձեռք բերած անձինք
Ծավալը
9 մլրդ ՀՀ դրամ
Քանակը
900,000 հատ
Պարտատոմսի անվանական արժեք
10,000 ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամտաբերությունը
36 աﬕս՝ 13.25%, հետագայում՝ լողացող
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը
Կիսամյակային

Թարմացված է՝ 05/08/26 15:47