Apple Pay-Ը ՅՈՒՆԻԲԱՆԿՈՒՄ

Վճարեք հեշտությամբ և ապահով Apple Pay-ով` Յունիբանկի VISA քարտով

UNIBANK | Apple Pay
Անհպում Վճարումներ

Ինչպե՞ս կցել քարտը Apple Pay-ին

1. Մուտք գործեք UniMobile հավելվածի «Քարտեր» բաժինը

2. Ընտրեք ձեր նախընտրած Visa քարտը

3. Սեղմեք «Ավելացնել Apple Wallet» կոճակը

4. Մուտքագրեք քարտի ժամկետը և CVV եռանիշ կոդը

5. Ծանոթացեք և ընդունեք պայմանները

6. Սեղմեք «Շարունակել»

7. Գործընթացի ավարտին Դուք կստանաք հաղորդագրություն, որ ձեր քարտը կցված է Apple Wallet-ին:

Ինչպե՞ս կցել քարտը Apple Wallet-ում

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը և հետևել ցուցումներին՝ Յունիբանկի Visa կրեդիտային կամ դեբետային քարտն ավելացնելու համար:

1. iPhone-ում մուտք գործեք Apple Wallet

2. Սեղմեք վերևի աջ անկյունի «+» նշանը

3. Մուտքագրեք ձեր քարտի համարը կամ սկանավորեք քարտը տեսախցիկի միջոցով

4. Մուտքագրեք քարտի ժամկետը և CVV եռանիշ կոդը

5. Ավելացրեք ձեր քարտը

6. Ծանոթացեք և ընդունեք պայմանները

7. Ստացեք SMS հաղորդագրություն, որն ավտոմատ կերպով կմուտքագրվի համակարգ

8. Գործընթացի ավարտին Դուք կստանաք հաղորդագրություն, որ ձեր քարտը կցված է Apple Wallet-ին:

Ինչպե՞ս կատարել Apple Pay անհպում վճարումներ` Յունիբանկի Visa քարտով


Արխիվ 13.02.2026թ.

Թարմացված է` 02/11/26 15:36