Ավանդ “Ապահով ապագա”
-
Ժամկետային ավանդ, որը նախատեսված է 16 տարին չլրացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (անչափահաս) համար:
-
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար 50,000 - 100,000,000 150 - 250,000* -
Օր AMD USD 730 - 6570 9.25% 4% Առավելագույն ժամկետը 6570 օր (մինչև երեխայի 18 տարին լրանալը):
Ավանդի ներդրման պահին ՀՀ դրամով` 9.25%, ԱՄՆ դոլարով` 4%
Յուրաքանչյուր տարի սահմանվում է նոր տոկոսադրույք` վերանայման օրվա դրությամբ Բանկում գործող 366 օր ժամկետով, տոկոսների ամենամսյա վճարմամբ ամենաբարձր տոկոսադրույքի չափով: -
Օր AMD USD 730 9.58% 4.06% -
Եռամսյակային կապիտալացում
-
Յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին, որն ուժի մեջ է մտնում 7-րդ աշխատանքային օրը
-
Թույլատրվում է կատարել առանց գումարային և քանակային սահմանափակման` ավանդի գործողության ողջ ընթացքում
-
Ավանդի ներդրման օրվանից մինչև 365 օր ներառյալ ժամանակահատվածում ավանդի նվազեցում չի թույլատրվում:
Ավանդի ներդրման 366-րդ օրվանից սկսած թույլատրվում է ավանդի գումարի մասնակի նվազեցում՝ առանց հաշվեգրված և/կամ վճարված տոկոսագումարների վերահաշվարկի: -
Ավանդատուի պահանջով ավանդի ներդրման օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ ժամանակահատվածում` ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, իրականացվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են տվյալ պահին Բանկում գործող ավանդի արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
Ավանդի ներդրման 366-րդ օրվանից սկսած ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում հաշվեգրված և/կամ վճարված տոկոսագումարների վերահաշվարկ չի իրականացվում: -
Ավանդը ներդրվում է մինչև 18 տարին լրացած երեխայի անունով, սակայն ավանդի պայմանագիրը կնքվում է գումարը ներդրող անձի հետ:
Ավանդի ժամկետի ավարտ է համարվում երեխայի չափահաս դառնալու` 18 տարին լրանալու ամսաթիվը:
Մինչ ավանդի ժամկետի լրանալը գումարը կարող է տնօրինվել միայն ներդնող անձի կողմից, իսկ ժամկետը լրանալուց հետո` միայն չափահաս դարձած երեխայի կողմից:
Ավանդի արժույթի փոխարկում չի թույլատրվում:Բանկի ավանդատուներին և/կամ Բանկի պարտատոմսերում ներդրում կատարողներին, ԱՆՎՃԱՐ տրամադրվում են հետևյալ տեսակի վճարային քարտեր** և քարտի գործողության ողջ ժամանակահատվածում (3 տարի) տարեկան սպասարկման վճար չի գանձվում`
-
1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Classic, Mastercard Standard
-
10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Gold, Mastercard Gold
-
20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Signature, Mastercard World Travel
-
50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Infinite, Mastercard World Elite
**Վճարային քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին, կարող եք ծանոթանալ կայքի՝ Դեբետային քարտեր բաժում:
-
Սակագներ և տուժանքներ
-
1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում, ըստ հաճախորդի ցանկության կամ արտարժութային բանկային հաշիվ, կամ ՀՀ դրամով բանկային հաշիվ:
-
2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամի դեպքում 1 200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ, ՌԴ ռուբլու դեպքում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար՝ ԱՆՎՃԱՐ, իսկ արտարժույթների դեպքում` ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հանդիսացող ժամկետային ավանդատուների համար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով յուրաքանչյուր հաշվի բացումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ: Ավանդային հաշվի քաղվածքներն ամիսը մեկ անգամ տրամադրվում են ԱՆՎՃԱՐ:
-
3. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
Եթե ավանդը խզվում է Ավանդատուի պահանջով ավանդի ներդրման օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ`
ա. ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները,
բ. կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար Բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տարեկան տոկոսադրույքով, որի չափը կազմում է 0.1%՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար արժույթների համար:
Եթե ավանդը խզվում է ներդրման 366-րդ օրվանից սկսված` հաշվեգրված և/կամ վճարված տոկոսագումարների վերահաշվարկ չի իրականացվում:
-
4. Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը, ապա ժամկետային ավանդը համարվում է երկարաձգված՝ բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի պայմաններով:
Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` Բանկի Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով: -
5. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
-
6. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին ենթակա է վերանայման: Փոփոխության մասին ավանդատուները ծանուցվում են օրենքով սահմանված կարգով:
-
7. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
-
8. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունն ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
-
9. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, այն տոկոսը, որն ավանդատուն կստանա օրինակ՝ 1 000 000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի համար տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆՈՒՄ:
Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
-
1. Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա Բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * (1 + (Տ/100 - Տ/100*10% (եկամտային հարկ))/4)^Ք, որտեղ`
ԱԳ – ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Ք – ավանդի ժամկետի ընթացքում եռամսյակների քանակՕրինակ 1
Ավանդի ներդրման ժամկետ` 10 տարի
Ներդրած ավանդի գումար` 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք` 9.25%Տոկոսների վճարման պարբերականություն` եռամսյակային կապիտալացում
1,000,000 * (1+(9.25/100-9.25/100*10%))/4) ^ 40 = 2,279,498 ՀՀ դրամ2. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում`
1. APY = (1+r/n)n - 1, որտեղ
APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն
r` տարեկան պարզ տոկոսադրույք
n` մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունը
Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ժամկետի վերջում է`
n = 4 , ապա`
APY = (1+0.0925/4)4 - 1,
APY = 0.0958*100 = 9.58%
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն
-
Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:
Այլ տեղեկատվություն
-
1. Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
- անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
- անչափահասի ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանք:
2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է օրական: Ավանդը ՀՀ դրամով ներդրված լինելու դեպքում դրա դիմաց տոկոսագումարների վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված լինելու դեպքում տոկոսների վճարումը կատարվում է Ավանդատուի ընտրությամբ՝ կամ ներդրված Ավանդի արժույթով, կամ ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ հրապարակած արժութային շուկաներում ձևավորված տվյալ օրվա միջին փոխարժեքով:
3. Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտային հարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
5. Եթե Ավանդը Բանկում ներդրվում է արտարժույթով, ապա Ավանդատուն Պայմանագրի ստորագրման փաստով հավաստում է, որ գիտակցում է արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետևանքով առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքները և նախընտրում է ավանդը ներդնել արտարժույթով:
6. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
ա. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.
բ. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.
գ. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ,
դ. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկի աշխատակիցը կարող է Ավանդատուից «Ճանաչիր քո հաճախորդին («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Ավանդատուին:
Բանկի կողմից կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, համագործակցությունները կամ անդամակցություններն ուղղակի ազդեցություն կարող են ունենալ ավանդատուների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՀԱՇՎԻՉ
Ներկայացվող հաշվարկները կրում են մոտավոր բնույթ: Խնդրում ենք դիմել մեր մասնագետներին` առավել ստույգ տեղեկատվություն ստանալու համար:
Ներկայացվող հաշվարկները կրում են մոտավոր բնույթ: Խնդրում ենք դիմել մեր մասնագետներին` առավել ստույգ տեղեկատվություն ստանալու համար:
-
#CALCULATOR#