Բանկի Բաժնետերերի 2016թ. տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
«Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2017 թվականի մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության 2/2 պող. hասցեում գտնվող Ռադիսոն Բլու հյուրանոցի «Արմենիա» դահլիճում:Մասնակիցների գրանցումը սկսվելու է ժամը 11:15-ից:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2017թ. ապրիլի 10-ի դրությամբ:
Տեղեկատու հեռախոս` (+37410) 59 55 55
25.05.2017Թ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ
ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ
1. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:
2. «Յունիբանկ» ԲԲԸ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:
3. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվության ներկայացում և հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:
4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
5. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում:
6. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:
25.05.2017Թ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ
ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ
ՏՐԱՄՆԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ
1. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ եզրակացություն
2. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն
3. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվություններ
4. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն
5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկ` թեկնածուների կենսագրության կցմամբ
6. Տարեկան շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ Խորհրդի առաջարկ
7. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ
8. Տարեկան Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Յունիբանկ բաց բաժնետիրական ընկերության Խորհուրդը, հաշվի առնելով 2016 թվականի ֆինանսական գործունեության արդյունքները, 07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ Յունիբանկ ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկում է.
- 2016թ. ֆինանսական արդյունքներով սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժինների չափը սահմանել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար: Համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, ճանաչել 2016թ-ին ձևավորված վնասը (443.2) մլն ՀՀ դրամ գումարի չափով:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում են Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի հետևյալ առաջարկությունները`
- Խորհրդի կազմի ընտրվելուց հետո դադարեցնել Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանի լիազորությունները` համաձայն վերջինիս դիմումի
- Խորհրդի քանակական կազմը թողնել անփոփոխ
- վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին
- Խորհրդի կազմում ընդգրկել Դավիթ Փափազյանին որպես Խորհրդի անկախ անդամ
- հաստատել Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան:
Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության լիազոր ներկայացուցիչներ (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 147.805.227 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակը` 32.010.000 հատ)
Էդուարդ Զամանյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Հրահատ Արզումանյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Դավիթ Փափազյան
` Բանկի բաժնետեր չի հանդիսանում: Դավիթ Փափազյանի
թեկնածությունն առաջադրել է «Յունիբանկ» ԲԲԸ թվով 442.392 հատ սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատեր Թիմուր Կորսունը:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գագիկ Տիգրանի Զաքարյան
Ծննդյան տարեթիվը` 09.04.1965թ
Կրթությունը
1988թ-ին ավարտել է Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտը
2003-2004թթ. ՌԴ Արտաքին առեւտրի ակադեմիա
Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում
Ռուսաստանի բանկերի միության խորհրդի անդամ
«NBJ» ամսագրի դիտող խորհրդի անդամ
ՌԴ Դրամական փոխանցումների միջազգային միության (IAMTN) նախագահ
2007թ-ից առ այսօր`«Յունիստրիմ» ԲԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ
2001թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երեւան) խորհրդի նախագահ
2000-2015թթ.` «Յունիաստրում բանկ» (Մոսկվա), նախագահ
Պիսկով Գեորգի Իգորի
Ծննդյան տարեթիվը` 31.10.1963թ.
Կրթությունը
1980-1987 թթ.` Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտը
2000թ –ին ավարտել է Ներդրումային կառավարման եւ հետազոտությունների ինստիտուտը, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2005թ-ին ավարտել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ակադեմիան
Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում
2014թ-ից առ այսօր` Protobase Laboratories Ltd, նախագահ, գործադիր տնօրեն
2006թ-ից առ այսօր`«Յունիստրիմ» ԲԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ
2002թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), խորհրդի անդամ
2002թ-ից առ այսօր` G&G Capital Ltd (նախկինում Uniastrum Capital Ltd) տնօրեն
2008-2015թթ.` BOC Russia (Holdings) Limited տնօրեն
1994-2015թթ.` «Յունիաստրում բանկ», խորհրդի նախագահ
Էդուարդ Բաբկենի Զամանյան
Ծննդյան տարեթիվը` 12.05.1962թ.
Կրթությունը
1985թ –ին ավարտել է Օրջոնիկիձեի անվան Կառավարման ինստիտուտը, ՌԴ
Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում
2006թ-ից առ այսօր` «Յունիբանկ» ԲԲԸ, Խորհրդի անդամ
2013թ-ից առ այսօր` «Յունիստրիմ» ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ
2003-2006թթ.` «ԳԼՈԲԵԿԱԲԱՆԿ» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտ, Բիզնես ստորաբաժանման տնօրեն, Բանկի նախագահի խորհրդական
Հրահատ Մամիկոնի Արզումանյան
Ծննդյան տարեթիվը` 30.12.1965թ.
Կրթությունը
1990թ-ին գերազանց ավարտել է Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական համալսարանը, 1994թ.` ասպիրանտուրան
2002թ-ին գերազանց ավարտել է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ակադեմիան
Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում
27.05.2014թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երեւան), խորհրդի անդամ
2014թ-ից առ այսօր` «Տրանսստրոյբանկ»-ի Տնօրենների Խորհրդի նախագահ
2007-2014թթ.` «Տրանսստրոյբանկի»-ի Վարչության նախագահ
2005-2007թթ.` «Իպոտեկա Ինվեստ» բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ
Դավիթ Վահանի Փափազյան
Ծննդյան տարեթիվը` 23.11.1981թ.
Կրթությունը
2003թ-ին գերազանց ավարտել է Sciences-po Paris, Diploma of the International Program, միջազգային հարաբերություններ
2006թ-ին գերազանց ավարտել է ESSEC Business School, MBA աստիճան, ֆինանսիստ
Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում
2009թ-ից առ այսօր` Management of HNW capital, պրինցիպալ
2009-2014թթ.` Innova, Moscow & Luxembourg, Տնօրենների Խորհրդի անդամ
2007-2009թթ.` Merrill Lynch, Moscow – Investment Banking Department, վերլուծաբան
2006-2007թթ.` UBS, London – Investment Banking Department, վերլուծաբան
ԲԱՆԿԻ 2017թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Գրանթ Թորնթոն ՓԲ, Էրնսթ Ընդ Յանգ ՓԲ և Բի-ԴԻ-Օ Արմենիա ՓԲ ընկերությունները: Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 06.04.2017թ. Վարչության որոշմամբ Բանկի 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար ներկայացված մրցութային առաջարկություններից մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը: Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները` 07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ որպես Բանկի 2017թ. արտաքին աուդիտն իրականացնող անձ Բանկի բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը:
Յունիբանկ ԲԲԸ 2016 թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունները, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության եզրակացությունը, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը ներկայայացվում են առանձին:
Ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն
«Յունիբանկ» ԲԲԸ ներքին աուդիտի 2016թ. տարեկան հաշվետվություն
Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/