Բանկի Բաժնետերերի արտահերթ ընդհանուր Ժողովի գումարման մասին հայտարարություն
2016 թվականի օգոստոսի 30-ին գումարվելու է «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` որոշումների ընդունման հեռակա քվեարկության (հարցման) կարգով:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը`
- Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկ,
- Ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն,
- Բանկի կանոնադրության փոփոխության նախագիծ և Բանկի լրացուցիչ բաժնետոմսերի 3-րդ թողարկման և տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
«Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նիստի արձանագրությունից
Բանկի կանոնադրության փոփոխության նախագիծ և Բանկի լրացուցիչ բաժնետոմսերի 3-րդ թողարկման և տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59-22-36 /ներքին 310 և 298/