Բանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

2022 թվականի հունիսի 24-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

3. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2021թ. հաշվետվության հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

5. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2022-2024թթ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:

7. ««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և ««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերի գնահատում:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2022թ. մայիսի 23-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական հաշվետվություններ:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2021թ. հաշվետվություն և «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:

5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկություն` նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական արդյունքներով վնասի ճանաչման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

7. «Յունիբանկ» ԲԲԸ 2022-2024թթ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ:

8. ««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և ««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկություն:

9. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:

Լրացրած քվեաթերթիկը «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 24.06.2022թ., ժամը 14:10:

Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 302 կամ 310/