«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
2025 թվականի մայիսի 14-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
-
«Յունիբանկ» ԲԲԸ Կանոնադրությունում փոփոխությունների հաստատում:
-
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի հաստատում:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2025թ. ապրիլի 21-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
- Ժողովի գումարման մասին ծանուցում:
- Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
- Կանոնադրությունում փոփոխությունների նախագիծ:
- Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 14.05.2025թ., ժամը 14:05:
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 310/:
Ծանուցում 14.05.2025թ. «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասինՏեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ
Կանոնադրությունում փոփոխությունների նախագիծ
Քվեաթերթիկ