«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի հոկտեմբերի 23-ին գումարվելու է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
1. Կանոնադրական հիմնադրամի համալրմամբ պայմանավորված «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրությունում փոփոխությունները հաստատելու մասին:
2. Փոփոխությունների և լրացումների իրականացմամբ պայմանավորված «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
3. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կանոնակարգը», «Խորհրդի կանոնակարգը» նոր խմբագրությամբ հաստատելու, «Խորհրդի ձևավորման քաղաքականությունը» ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի անդամ Հրահատ Արզումանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5. Վախթանգ Աբրահամյանին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի անդամ ընտրելու մասին:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
-
Ժողովի գումարման մասին ծանուցում:
-
Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
- Կանոնադրությունում կատարված փոփոխություններին և լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- «Բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կանոնակարգ»-ում կատարված փոփոխություններին և լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Խորհրդի կանոնակարգում կատարված փոփոխություններին և լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
-
Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 23.10.2025թ., ժամը 14:05:
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 8310/: