«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

2026 թվականի հոկտեմբերի 12-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

1. Կանոնադրական հիմնադրամի համալրմամբ պայմանավորված «Յունիբանկ» ԲԲԸ Կանոնադրությունում փոփոխությունները հաստատելու մասին:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2026 թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

Մասնակիցների գրանցումը` Երևանի ժամանակով սկսած ժամը 14:00-ից, ժողովի անցկացման սկիզբը`  ժամը 14:05-ին:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

  • ժողովի գումարման մասին ծանուցում:
  • Տեղեկատվություն օրակարգի հարցի վերաբերյալ:
  • Քվեաթերթիկ օրակարգի հարցի վերաբերյալ:

 Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 12.10.2026 թ., ժամը 14:05:

 Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 8310/: