Բանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն 25.06.2019թ.

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 12 շենք, թիվ 53, 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի 2018թ. տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2019 թվականի հունիսի 25-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության պողոտա 2/2 hասցեում գտնվող Ռադիսոն Բլու հյուրանոցի «Արմենիա» դահլիճում:

Մասնակիցների գրանցումը` սկսած ժամը 12:00-ից, ժողովի անցկացման սկիզբը` ժամը 12:40-ին: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2019թ. մայիսի 10-ի դրությամբ:

25.06.2019Թ . «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

1. «Յունիբանկ»  ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի հաստատում:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2018 թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում:

7. «Յունիբանկ» ԲԲԸ 2019 թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

«Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ հաստատվել է Բանկի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի հետևյալ ցանկը.

1. «Յունիբանկ»  ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվություններ:

4. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:

5. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2018թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:

6. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկ` նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ:

7. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

8. «Յունիբանկ» ԲԲԸ 2019թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ:

9. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:

Առաջարկություն բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ

«Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ, Ժողովի հաստատմանն է ներկայացվում Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ հետևյալ առաջարկությունը.

հանձնաժողովի նախագահ` Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան, անդամներ` Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման տնօրենի տեղակալ – դատաիրավական աշխատանքների դեպարտամենտի տնօրեն Նուրիջան Կիրակոսյան, Բյուջետային միջոցների վերահսկման վարչության պետ Հայկ Նալբանդյան, լիազորությունների ժամկետը` 3 տարի:

Առաջարկություն Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ

Համաձայն «Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշման, Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում են Խորհրդի անդամների ընտրության վերաբերյալ հետևյալ առաջարկությունները`

- Խորհրդի քանակական կազմը թողնել անփոփոխ,

- վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին, Դավիթ Փափազյանին, Վարդան Աթայանին, Արտեմ Կոնստանդյանին:

Գագիկ Զաքարյան , Գեորգի Պիսկով` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետեր «Uniholding GG Limited» ընկերության լիազոր ներկայացուցիչներ (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 147,805,227 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակը` 32,010,000 հատ)

Էդուարդ Զամանյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Հրահատ Արզումանյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Դավիթ Փափազյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Վարդան Աթայան` Բանկի բաժնետեր (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 5,483 հատ)

Արտեմ Կոնստանդյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում


Խորհրդի անդամության թեկնածուների կենսագրական տվյալներ

Գագիկ Տիգրանի Զաքարյան

Ծննդյան տարեթիվը` 09.04.1965թ.

Կրթությունը

1988թ-ին ավարտել է Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտը

2003-2004թթ. ՌԴ առևտրի ակադեմիա

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

Ռուսաստանի բանկերի միություն, Խորհրդի անդամ

«Ազգային բանկային ամսագիր», դիտորդ Խորհրդի անդամ

ՌԴ Դրամական փոխանցումների միջազգային միություն (IAMTN), նախագահ

2009թ-ից առ այսօր` «Ռեսո» ԱՓԲԸ, տնօրենների Խորհրդի նախագահ

2007թ-ից առ այսօր`«Յունիստրիմ» ԲԸ ԿԲ, տնօրենների Խորհրդի նախագահ

2001թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երեւան), Խորհրդի նախագահ

2000-2015թթ.` «Յունիաստրում բանկ» ՍՊԸ (Մոսկվա), նախագահ

Պիսկով Գեորգի Իգորի

Ծննդյան տարեթիվը` 31.10.1963թ.

Կրթությունը

1980-1987 թթ.` Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտ, ինժեներ - սիստեմատեխնիկ

2000թ –ին ավարտել է Ներդրումային կառավարման և հետազոտությունների ինստիտուտը, Մեծ Բրիտանիա, «Ներդրումների կառավարում» վկայագիր

2005թ-ին ավարտել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ակադեմիան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

2014թ-ից առ այսօր` Protobase Laboratories Ltd, նախագահ, գործադիր տնօրեն

2006թ-ից առ այսօր`«Յունիստրիմ» ԲԸ ԿԲ, տնօրենների Խորհրդի անդամ

2002թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

1994-2015թթ.` «Յունիաստրում բանկ» ՍՊԸ (Մոսկվա), Խորհրդի նախագահ

Էդուարդ Բաբկենի Զամանյան

Ծննդյան տարեթիվը` 12.05.1962թ.

Կրթությունը

1985թ –ին ավարտել է Օրջոնիկիձեի անվան Կառավարման ինստիտուտը, ՌԴ

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

2017թ-ից առ այսօր` «Գլոբէքսբանկ» ՓԲԸ, նախագահի խորհրդական

2013թ-ից առ այսօր` «Յունիստրիմ» ԲԸ ԿԲ, տնօրենների Խորհրդի անդամ

2007թ-ից առ այսօր` Վարկային պատմությունների ազգային բյուրո, տնօրենների Խորհրդի անդամ

2006թ-ից առ այսօր` «Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

Հրահատ Մամիկոնի Արզումանյան

Ծննդյան տարեթիվը` 30.12.1965թ.

Կրթությունը

1990թ-ին գերազանց ավարտել է Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական համալսարանը

2002թ-ին գերազանց ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

2014թ-ից առ այսօր`«Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

28.08.2014թ-ից առ այսօր` «Տրանսստրոյբանկ» ԲԱԲ (ԲԸ) (Ռուսաստանի Դաշնություն), տնօրենների Խորհրդի նախագահ

27.08.2014թ-ից առ այսօր` Տրանսստրոյբանկ» ԲԱԲ (ԲԸ) (Ռուսաստանի Դաշնություն), վիցե-պրեզիդենտ

27.03.2007-26.08.2014թթ.` «Տրանսստրոյբանկ» ՓԲԸ, Վարչության նախագահ

Դավիթ Վահանի Փափազյան

Ծննդյան տարեթիվը` 23.11.1981թ.

Կրթությունը

2003թ-ին գերազանց ավարտել է Sciences-po Paris, Diploma of the International Program, միջազգային հարաբերություններ

2006թ-ին գերազանց ավարտել է ESSEC Business School, MBA աստիճան, ֆինանսիստ

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

2019թ. մայիսից առ այսօր` Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պետական հիմնադրամ, գլխավոր տնօրեն

2017թ-ից առ այսօր` «Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

2009թ-ից առ այսօր` Management of HNW capital, պրինցիպալ

2009-2014թթ.` Innova, Moscow& Lxembourg, տնօրենների Խորհրդի անդամ

2007-2009թթ.` Merrill Lynch, Moscow – Investment Banking Department, վերլուծաբան

Վարդան Գրենայի Աթայան

Ծննդյան տարեթիվը` 05.05.1969թ.

Կրթությունը

1990թ–ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը

1995թ–ին ավարտել է Վիեննայի Միացյալ Ինստիտուտը (շուկայական տնտեսության և ֆինանսական վերլուծության դասընթաց)

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում

2018թ-ից առ այսօր` «Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

2017-2018թթ.` «Յունիբանկ» ԲԲԸ, Խորհրդի նախագահի խորհրդական

2001-2017թթ.` «Յունիբանկ» ԲԲԸ, Վարչության նախագահ

Արտեմ Գեորգիի Կոնստանդյան

Ծննդյան տարեթիվը` 25.01.1974թ.

Կրթությունը

1991-1996թթ.` ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիա, որակավորումը` տնտեսագետ, համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ

1996-2000թթ.` ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրա, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում `

«Ռուսաստանի հենարան», Պրեզիդիումի անդամ

Արտահանման և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն, տնօրենների Խորհրդի անդամ

ՄՍՊ-բանկ, դիտորդ Խորհրդի անդամ

«Հայաստան Իրավագիտություն» խորհուրդ, Խորհրդի անդամ

«Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացում և աջակցություն» հիմնադրամ, հոգաբարձուների Խորհրդի նախագահ

2018թ-ից` «Յունիբանկ» ԲԲԸ (Երևան), Խորհրդի անդամ

2017-2018թթ.` «Յունիբանկ» ԲԲԸ, Խորհրդի նախագահի խորհրդական

2012-2018թթ.` «Արդշինբանկ» ՓԲԸ, Խորհրդի անդամ

2010-2016թթ.` «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ, նախագահ, Վարչության նախագահ

2007-2010թթ.` «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ, նախագահի առաջին տեղակալ

Առաջարկություն շահույթի բաշխման վերաբերյալ

Հաշվի առնելով «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ . ֆինանսական գործունեության արդյունքները , Բանկի 08.05.2019 թ . Խորհրդի որոշմամբ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկվում է.

- սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել , ըստ ՀՀՄՍ 931.297 հազ. ՀՀ դրամի չափով զուտ շահույթն ուղղել Բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:

Առաջարկություն Բանկի 2019 թ . Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի ընտրության վերաբերյալ

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն:

Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 25.04.2019թ. Վարչության որոշմամբ, հիմք ընդունելով մրցութային առաջարկի արդյունքների գնահատումը, հաղթող է ճանաչվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն: «Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ, բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն որպես «Յունիբանկ» ԲԲԸ 2019թ. Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձ:


«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունները, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը ներկայացվում են առանձին:

Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նիստի արձանագրությունից

«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. Ներքին աուդիտի հաշվետվություն, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն

Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ

«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն


«Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվություններ



Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/