«CRS» - ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ
Հաճախակի տրվող հարցեր ու պատասխաններ
CRS-ի նպատակն է սահմանել հաճախորդների հարկային ռեզիդենտությունը: CRS-ի համաձայն՝ ֆինանսական հաստատությունները պարտավոր են նույնականացնել այն հաճախորդներին, ովքեր հարկային ռեզիդենտ են այն երկրի սահմաններից դուրս, որտեղ նրանք պահում են իրենց հաշիվները, և համապատասխան տեղեկատվությունը փոխանցեն տեղական հարկային մարմիններին: Այնուհետև տեղական հարկային մարմինը կարող է այդ տեղեկատվությունը կիսել այն հարկային մարմնի հետ, որտեղ Դուք հարկային ռեզիդենտ եք:
Հաշվետու անձ է համարվում՝
- Ֆիզիկական անձը/անհատ ձեռնարկատերը, որը համարվում է CRS անդամ որևէ երկրի հարկային ռեզիդենտ,
- Իրավաբանական անձը, որը կամ որի վերահսկող անձը համարվում է CRS անդամ որևէ երկրի հարկային ռեզիդենտ։
CRS-ի համաձայն՝ հարկային մարմինները պահանջում են ֆինանսական հաստատություններից, այդ թվում նաև՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ից, այդ հաստատությունների հաճախորդների հարկային կարգավիճակի վերաբերյալ հավաքել և փոխանցել որոշակի տեղեկություններ:
Եթե Դուք բացում եք նոր բանկային հաշիվ, ներդրում եք կատարում նոր ֆինանսական ապրանքների մեջ կամ որևէ կերպ փոխում եք Ձեր տեղեկատվությունը, մենք կխնդրենք Ձեզ հավաստագրել Ձեր մասին մի շարք տվյալներ: Այս գործընթացը կոչվում է «ինքնահայտարարագրում», և մենք պարտավոր ենք հավաքել այս տեղեկատվությունը
CRS-ի համաձայն:
Բոլոր ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները և ակտիվների կառավարման կազմակերպությունները մասնակից երկրներում, պարտավոր են համապատասխանել CRS-ին։ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ.-ից մասնակից երկրների ցանկում է, հետևաբար ՀՀ բոլոր բանկերը մասնակցում են CRS-ին: ՀՀ կողմից վավերացված Ստանդարտին վերաբերող միջազգային պայմանագրերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ-ի կայքում: Հարկային օրենսգրքով սահմանված պահանջներին կարող եք ծանոթանալ հղումով:
Ըստ CRS-ի պահանջների՝ հաճախորդներից կարող են պահանջվել հետևյալ տեղեկությունները՝
- Ֆիզիկական անձ
- Անուն, ազգանուն, հայրանուն
- Գրանցման հասցե
- Բնակության հասցե
- ծննդավայր,
- ծննդյան ամսաթիվ,
- հարկային ռեզիդենտության երկիր(ներ),
- հարկ վճարողի նույնականացման համար (TIN),
- Իրավաբանական անձ
- Անվանում
- Իրավաբանական հասցե
- Գործունեության հասցե
- իրավաբանական անձի տեսակ
- Վերահսկող անձանց տվյալներ (նույնը, ինչ ֆիզիկական անձանց դեպքում)
- Հարկային ռեզիդենտության երկիր(ներ)
- Հարկ վճարողի նույնականացման համար (TIN):
Այն կախված է Ձեր բնակության վայրից և Ձեր հանգամանքներից: Խնդրում ենք կապվել մասնագիտական հարկային խորհրդատուի հետ կամ այցելել OECD կայքը՝ Ձեր հարկային բնակության վայրը որոշելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, քանի որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն չի կարող հարկային խորհրդատվություն տրամադրել, Հաճախորդն ինքնուրույն է հայտարարում իր հարկային ռեզիդենտության կարգավիճակը։
«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության մասին» (FATCA)-ն ԱՄՆ-ի օրենք է, որը պահանջում է ֆինանսական հաստատություններից՝ ԱՄՆ քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքել և փոխանցել ԱՄՆ հարկային մարմիններին: CRS-ը միջազգային համակարգ է, որը պահանջում է ֆինանսական հաստատություններից՝ հաճախորդների հարկային ռեզիդենտության վերաբերյալ տեղեկություններ հավաքել և փոխանցել համապատասխան հարկային մարմիններին:
Նույնիսկ, եթե Դուք արդեն տրամադրել եք տեղեկատվություն ԱՄՆ կառավարության «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության մասին» օրենքի (FATCA) համաձայն, կարող է անհրաժեշտություն առաջանալ տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն CRS-ի համար, քանի որ սրանք տարբեր կանոնակարգեր են՝ տարբեր պահանջներով։
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն պարտավոր է տրամադրել Ձեր հարկային տվյալները՝ համաձայն CRS-ին մասնակցող երկրների կողմից սահմանված իրավական պարտավորությունների։
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն կպահպանի Ձեր տվյալների գաղտնիությունը։ Մենք Ձեր տեղեկությունները կբացահայտենք համապատասխան հարկային մարմիններին միայն այն դեպքում, եթե դա լինի օրենսդրական պահանջի շրջանակներում։
Հաճախորդի տեղեկատվությունը պաշտպանված է Բանկի ներքին իրավական ակտերով, որոնց հետևում են «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ բոլոր աշխատակիցները։ Բանկն ունի բոլոր անհրաժեշտ տեղեկատվական անվտանգության համակարգերը. անհրաժեշտ է միայն, որ հաճախորդը նույնպես հետևի անվտանգության կանոններին։
Հարկային մարմին է փոխանցվում օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ հաշվետեր հանդիսացող յուրաքանչյուր հաշվետու անձի՝
- նույնականացման տվյալները,
- հաշվեհամարների մնացորդը կամ շարժը, և հաշվեհամարներով իրականացվող որոշ գործառնությունների վերաբերյալ տվյալները (տոկոսների կամ վճարների մասին տեղեկատվություն)։
Ձեր գրավոր համաձայնության հիման վրա CRS ստանդարտով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է ՊԵԿ-ին՝ ավտոմատացված էլեկտրոնային եղանակով։
Տալով Ձեր համաձայնությունը՝ Դուք թույլատրում և լիազորում եք Բանկին` ՀՀ պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և/կամ օտարերկրյա պետական լիազոր մարմիններին և/կամ վերջինիս կողմից նշված անձանց տրամադրել Ձեր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը՝ ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 80.2 գլխով, ինչպես նաև Ստանդարտով, միջազգային և/կամ միջպետական այլ ակտերով սահմանված դեպքերում:
Համաձայն ՀՀ հարկային օրենսդրության՝ Բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Հաճախորդի ֆինանսական հաշիվների վերաբերյալ, եթե դրանք համապատասխանում են CRS ստանդարտի չափանիշներին։
Եթե Դուք հաշիվ բացելիս հրաժարվում եք տրամադրել CRS ստանդարտով սահմանված տեղեկատվությունը և այդ տեղեկատվությունը ՊԵԿ-ին փոխանցելու վերաբերյալ համաձայնությունը, ապա Բանկը չի հաստատում գործնական հարաբերություններ՝ մերժելով ֆինանսական հաշիվ բացել։ Գործող հաշվի առկայության դեպքում, եթե Բանկի կողմից համաձայնությունը և/կամ տեղեկատվությունը տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում չեք տրամադրում համաձայնությունը և/կամ տեղեկատվությունը, ապա Բանկը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքների կատարումը, բացառությամբ Ձեր անունով այլ հաստատությունում բացված հաշվին Ձեր դրամական միջոցները փոխանցելու կամ Ձեզ Ձեր դրամական միջոցները տրամադրելու գործարքներից:
Ինքնահայտարարագիրը (self-certification) փաստաթուղթ է, որի միջոցով հաճախորդը հայտարարում է իր հարկային ռեզիդենտությունը։ Այս փաստաթուղթը պետք է ներկայացնի Հաճախորդը՝ իր հարկային ռեզիդենտության կարգավիճակը սահմանելու համար։ Ինքնահայտարարագիրն առնվազն պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
- Հաճախորդի նույնականացման տվյալներ,
- Հարկային ռեզիդենտության երկիրը կամ երկրները (եթե անձը ունի երկակի հարկային ռեզիդենտություն),
- Հարկային նույնացման համարը (TIN) այն երկրում/երկրներում, որտեղ հաճախորդը հաշվառված է որպես հարկային ռեզիդենտ։
CRS-ին մասնակցում են բազմաթիվ երկրներ ամբողջ աշխարհում: Դիտեք OECD-ի CRS պորտալը՝ մասնակցող երկրների ցանկը և տեղեկությունների փոխանակման ամսաթվերը տեսնելու համար: ՀՀ գործընկեր պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ կայքում:
Ձեր հարկային ռեզիդենտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել յուրաքանչյուր ազգային հարկային մարմնի կողմից հրապարակված հարկային ռեզիդենտությունը կարգավորող կանոններին։ Դուք կարող եք նաև ավելին իմանալ OECD-ի տեղեկատվության ավտոմատ փոխանակման պորտալում: