Ֆինանսները մոտենում են ձեր ապրելատեղին ...

23.03.2008 «Յունիբանկ»-ը շարունակում է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը Վերջին տարիներին Հայաստանում տնտեսության աշխուժացման եւ բնակչության գնողունակության բարձրացման հետ մեկտեղ, առավել բազմազան դարձան բանկերի կողմից առաջարկվող ծառայությունները եւ դրանց մատուցման եղանակները: Արդեն ոչ միայն մայրաքաղաքն է օգտվում բանկային գործիքներից, այլեւ մարզերն են ըստ արժանվույն գնահատել բանկային ծառայությունների ընձեռած հնարավորությունները: Այսօր խնայողությունը շահավետ պահելու, բնակարան կամ ավտոմեքենա գնելու, կամ էլ սեփական բիզնեսը ընդլայնելու համար մարդիկ նախընտրում են դիմել բանկ: Այդ պարագայում մարզերի բնակիչների համար խնդիրը մեկն է` բանկի բացակայությունն իրենց ապրելատեղի մոտակայքում: Իր ծառայությունների հասանելիությունը անգամ հեռավոր մարզերում ապահովելու նպատակով «Յունիբանկ»-ը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Այդ ռազմավարության բաղկացուցիչ մաս է բանկի ներկայության ապահովումը հանրապետության բոլոր համեմատաբար խոշոր քաղաքներում: Ներկայումս բանկն ունի 29 մասնաճյուղեր, որոնցից 12-ը տեղակայված են Երևանում, երկուական` Հրազդանում եւ ԼՂՀ-ում, մեկական` յումրիում, Վանաձորում,Կապանում, Ս-անում, Ալավերդիում, Եղեգնաձորում, Էջմիածնում, Մարտունիում, Արմավիրում, Արտաշատում, Աշտարակում, Արթիկում, Աբովյանում: Բանկը ներկայացուցչություն ունի նաեւ Մոսկվայում: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ Իջևան, Կամո, Սպիտակ եւ Տաշիր քաղաքներում: Մայրաքաղաքի մասնաճյուղերի ծանրաբեռնվածության թեթեւացման եւ հերթերի գոյացություններից խուսափելու նպատակով, նոր մասնաճյուղեր կբացվեն նաեւ Երեւանում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ