Վարկավորմամբ ավտոմեքենայի ձեռքբերման առավելությունը գնահատել են շատերը` ավտովարկը դարձել է ամենապահանջված վարկատեսակներից մեկը: Այն հնարավորություն է տալիս սեփական դրամական միջոցների նվազագույն խնայողությունների առկայության պայմաններում, արդեն այսօր, գնել անհրաժեշտ մեքենան: Փաստորեն, ապագա ավտոտիրոջ համար վարկավորմամբ մեքենա ձեռքբերելու հիմնական խոչընդոտը` կանխավճարային գումարի առկայությունն է: Շնորհիվ «Յունիբանկ»-ի լուծվում է նաեւ այս խնդիրը` բանկը նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար վարկերը տրամադրում է ընդամենը 8 տոկոս կանխավճարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16 տոկոս, իսկ մարման ժամկետը` մինչեւ 7 տարի: «Վարկավորման նման մատչելի պայմանների եւ վարկային հայտերի դիտարկման ժամկետների էապես կրճատման /վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ օրվա ընթացքում/ շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց գրավել ավտովարկավորման հայաստանյան շուկայի մոտ 90 տոկոսը»,-ասում է «Յունիբանկ»-ի ավտովարկավորման գծով տնօրեն Դավիթ Մակարտիչանը: Ներկայումս բանկը համագործակցում է Հայաստան ավտոմեքենաներ ներկրող բոլոր ընկերությունների հետ. Երեւանի բոլոր ավտոսրահներում տեղադրված են բանկի տեղեկատվական պաստառները: «Այս տարվա մայիսի վերջի դրությամբ մեր ավտովարկավորման պորտֆելի ծավալը հասել է 26 մլն դոլարի, միջին ամսական կտրվածքով բանկը տրամադրում է 200 ավտովարկ: Նախատեսում ենք, որ առաջիկայում եւս շուկայում կպահպանենք աճի նման բարձր տեմպերը եւ առաջատարի դիրքը»,-վստահեցնում է Դավիթ Մակարտիչանը: Նշենք, որ վարկավորման ժամանակ գնվող մեքենան ապահովագրվում է մեկ տարի ժամկետով, ապահովագրության վճարը կազմում է վարկի գումարի 2,5 տոկոսը: «Յունիբանկ»-ը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ իր բոլոր վարկառուներին ընձեռում է վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց որեւէ տույժերի եւ տուգանքների կիրառման: «Յունիբանկ»-ի կողմից տրամադրվող վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Ծառայություններ» բաժնում կամ զանգահարել բանկի «թեժ հեռախոսակապի» կենտրոն 85-80 համարով: Համապատասխան տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք նաեւ այցելել «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի տեղակայման վերաբերյալ տեղակատվությունը տեղադրված է բանկի կայքէջում` www.unibank.am:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը հայտարարում է մրցույթ «Բլեյդ» սերվերային համալիրի ստեղծման համար12.06.2008 Տեսնել ավելին
-
Դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը` 50,3%-ը բաժին է ընկել “Unistream” համակարին10.06.2008 Տեսնել ավելին
-
Աննախադեպ առաջարկ «Յունիբանկ»-ից` բիզնես վարկ 10 տարի մարման ժամկետով09.06.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդգրկվել է ԱՊՀ 1000 ամենախոշոր բանկերի ցուցակում05.06.2008 Տեսնել ավելին
-
Նոր ակցիա «Յունիբանկ»-ից` «Ամառ 2008» հիփոթեքային վարկեր ընդամենը 10 տոկոս կանխավճարով02.06.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը իջեցրել է կանխիկացման տոկոսադրույքը02.06.2008 Տեսնել ավելին