2008թ-ին Հայաստանում «Յունիստրիմ»Unistream դրամական փոխանցումների համակարգն ապահովել է 802 մլն ԱՄՆ դոլարի շրջանառություն` 22%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը (դեպի Հայաստան և հանրապետությունից կատարված դրամական փոխանցումները 2007թ-ին կազմում էին $658 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին է հաղորդել «Յունիբանկ»-ի դրամական փոխանցումների համակարգերի սպասարկման գծով տնօրեն Նատալյա Տեր-Գևորգյանը: Նրա խոսքերով, «Յունիստրիմ» համակարգով Հայաստան կատարված փոխանցումերի առյուծի բաժինը` ավելի քան 87%-ը, բաժին է ընկել է Ռուսաստանին: Դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում 48%-ն իրականացվել է ԱՄՆ դոլարով, 43%-ը` ռուսական ռուբլով, 5%-ը` ՀՀ դրամով եւ 4%-ը` եվրոյով: Ընդ որում, մեկ փոխանցման միջին չափը կազմել է 1.5 հազ ԱՄՆ դոլար: «Յունիստրիմ» համակարգով մեկ փոխանցման վճարը միջինը կազմում է 1,1%, փոխանցման արագությունը` սկսած 10 րոպեից: «Յունիստրիմ» համակարգը գործում է աշխարհի 90 երկրներում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:07.01.2009 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք29.12.2008 Տեսնել ավելին
-
Շնորհավոր նոր տարի եվ սուրբ ծնունդ29.12.2008 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերի 27-ը` աշխատանքային օր:25.12.2008 Տեսնել ավելին
-
Երբ գումարը ստացվի, SMS-ը կտեղեկացնի:21.12.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը թեւակոխել է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլ:21.12.2008 Տեսնել ավելին