Հաշվի առնելով տնտեսության զարգացման վերջին միտումները «Յունիբանկ»-ը մշակել է ՓՄՁ-երի աջակցման նոր ծրագիր, որի մեկնարկը արդեն տրված է: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-երին բանկը տրամադրում է մինչեւ 30 ամիս մարման ժամկետով եւ առավելագույնը 30 հազար ԱՄՆ դոլար գումարի վարկեր, որոնց տարեկան տոկոսադրույքը սահմանված է 22-24%:
Հիմնադրվելուց ի վեր փորք եւ միջին ձեռնարկատիրության վարկավորումը «Յունիբանկ»-ի համար հանդիսացել է գործունեության գերակա ուղղություններից մեկը: Ինչպես նշեց բանկի Վարչության նախագահի տեղակալ Արա Ավագյանը, այս ոլորտի զարգացման համար բանկային վարկը չափազանց կարեւոր դեր ունի: «Վերջերս կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շրջանառու միջոցների համալրման նպատակով միջոցների կարիք ունեցող ձեռնարկություների քանակը բավականին մեծ է: Անհրաժեշտ վարկային միջոցների ստացումը հնարավորություն կտա նրանց ապահովել հետագա անխափան գործունեությունը»,- ասում է Ա. Ավագյանը:
Նշվեց նաեւ, որ այս տարվա փետրվարի վերջին «Յունիբանկ»-ի ընդհանուր վարկային ներդրումները կազմել են ավելի քան 44 մլրդ 246 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 45%-ով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր12.03.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը Հայկական երկրորդ հեռուստաալիքին (06.03.09թ.)08.03.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներգրավել է 50 մլն դոլարի միջոցներ05.03.2009 Տեսնել ավելին
-
“Յունիբանկ”-ը բարձրացրել է “Յունի Չեմպիոն” ավանդի տոկոսադրույքները մինչեւ 14%02.03.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ավելացրել է իր կանոնադրական կապիտալը25.02.2009 Տեսնել ավելին
-
Բազմարժութային ռեժիմի փոփոխություն23.02.2009 Տեսնել ավելին