Նոր ծառայություն «Յունիբանկ»-ից

12.05.2009

Կոմունալ վճարումների ավտոմատացված համակարգ

Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը կոմունալ վճարումների գործընթացի ավտոմատացման նկատմամբ,  «Յունիբանկ»-ն, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերազինված ենթակառուցվածքը,  գործարկել է կոմունալ վճարումների պարբերական իրականացման նոր միասնական համակարգ: Նոր ծառայությունից օգտվելու համար հաճախորդից պահանջվում է ընդամենը այցելել բանկի մոտակա մասնաճյուղ եւ լրացնել պարբերական վճարումների դիմում-հանձնարարականը: Ըստ այդմ, հաճախորդը հանձնարարում է բանկին   իրականացնել ամենամսյա վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց` իր կողմից նշված ժամանակահատվածում, սահմանաչափերով եւ առաջնահերթությամբ: Դիմում-հանձնարարականը լրացնելուց հետո հաճախորդին տրվում է համապատասխան քարտ, որի վրա նշված է հաճախորդի անուն-ազգանունը, բանկային հաշվեհամարը եւ նույնականացման կոդը: Իրականացված վճարումների վերաբերյալ հաճախորդը բանկի կողմից տեղեկացվում է հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ըստ նրա ցանկության:
Այս ծառայությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների շրջանում:  Արտերկրում գտնվող անձինք, իրենց կամ երրորդ անձանց վճարումները իրականացնելու  նպատակով, կարող են «Յունիստրիմ» համակարգի միջոցով անհրաժեշտ գումարները փոխանցել  համապատասխան հաշվեհամարին, վստահ լինելով, որ բանկը ճիշտ ժամանակին կապահովի դրանց իրականացումը:  Վճարումը փաստացի իրականացնելու եւ այն հասցեատիրոջը փոխանցելու պատասխանատվությունը կրում է բանկը:
Այս նոր ծառայությունը հանդիսանում է բանկում դեռեւս 2008թ.-ից մատուցվող կոմունալ վճարումների «ավանդական» ձեւի  կատարելագործված եւ հաճախորդների արդի պահաջմունքներին առավել հարիր տարբերակ: Վճարումներն իրականացվում են online ռեժիմում, ինչն ապահովում է փոխանցման արագությունը.  այսինքն փոխանցումը անմիջապես արտացոլվում է ծառայությունը մատուցող կազմակերպության տվյալների բազայում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վ.Աթայան. «Ակնհայտ ռիսկեր, որոնք բանկերը ներկայիս դրությամբ չկարողանան վերահսկել, ՀՀ բանկային համակարգում ես չեմ տեսնում»
  • Բանկային համակարգը դեռևս դիմակայում է ճգնաժամի հարվածներին
  • Հայտարարություն
  • «Ստեփանակերտ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • «Յունիբանկ»-ի ակտիվները հասել են 78 մլրդ դրամի
  • 2009 թվականի առաջին եռամսյակում Unistream համակարգի շրջանառությունը Հայաստանում կազմել է 89 մլն դոլար
Տեսնել բոլորը