Յունիբանկը ներկայացնում է “Էքսպրես վարկ կանխիկով” նոր սպառողական վարկը, որը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով:
Վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող, 23-63 տարեկան ֆիզիկական անձինք: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, գումարը` 150 000-500 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 43 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
Ամանորյա տոների նախաշեմին սպառողական վարկերի հանդեպ պահանջարկը մեծանում է: Յունիբանկի նոր վարկը հերթական քայլ է դեպի հաճախորդը: Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Գումարը վարկառուներին տրամադրվում է սեղմ ժամկետներում` բանկ դիմելու օրը: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:
ԱրմԻնֆո գործակալության հայաստանյան բանկերի ռենքինգի տվյալներով, Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 34,4 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
“Էքսպրես վարկ կանխիկով” վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Շնորհավորում ենք շահողներին03.12.2012 Տեսնել ավելին
-
Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների այսօրվա խաղարկության արդյունքները02.12.2012 Տեսնել ավելին
-
Ուշադրությու'ն` Shopping Revolution դրամական մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա ս.թ. դեկտեմբերի 3-ին29.11.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 30.11.12թ. խաղարկության հաղթողներին29.11.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ևս երկու մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ-կիրակի օրերին29.11.2012 Տեսնել ավելին
-
Հայտնի են Shopping Revolution դրամական մրցանակների 29.11.12թ. խաղարկության հաղթողները28.11.2012 Տեսնել ավելին