Ամանորյա տոների կապակցությամբ Յունիբանկը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, գնումներ կատարելիս, հաճախորդներին տրամադրվում են 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:
“0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, “Dalma Garden Mall” առևտրի կենտրոնում բացված «Զիգզագ Մեգասթոր»-ում բանկը տեղադրել է նաև պրոմո կետ` ապառիկը տեղում ձևակերպելու համար: Ընդ որում, պրոմո-կետը հաճախորդներին սպասարկում է նաև շաբաթ և կիրակի օրերին:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
Յունիբանկի “0%,0%,0%+” վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 10.12.12թ. խաղարկության շահողներին09.12.2012 Տեսնել ավելին
-
Joy Bar, Boomerang սրճարան-բարը, NafNaf և Miss You խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր09.12.2012 Տեսնել ավելին
-
Ուշադրությու'ն. Shopping Revolution դրամական մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին06.12.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 07.12.12թ. խաղարկության շահողներին06.12.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 06.12.12թ. խաղարկության շահողներին05.12.2012 Տեսնել ավելին
-
Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների 05.12.12թ. խաղարկության արդյունքները04.12.2012 Տեսնել ավելին