Յունիբանկի "Մագնիս" զեղչերի և արտոնությունների ծրագրի շրջանակներում իրականացվող Shopping Revolution ակցիան մոտենում է իր ավարտին: Ակցիայի շրջանակներում, “Մագնիս” ծրագրի գործընկերները` խանութներն ու ժամանցի կենտրոնները, մեկ ամսվա ընթացքում, Յունիբանկի քարտապաններին առաջարկեցին մեծ զեղչեր, իսկ բանկն իրականացրեց 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն: Խաղարկությանը մասնակցելու համար ընդամենը պետք է այցելել www.magnis.am կայքը, ծանոթանալ անցկացման պայմաններին և լրացնել “Գրանցում” ձևը:
Յունիբանկը շահած գումարները մասնակիցներին տրամադրում է հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով, որոնցով կարելի է գնումներ կատարել Shopping Revolution ակցիային մասնակցող խանութ-սրահներում և ժամանցի կենտրոններում մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը: Ակցիայի ավարտից հետո նվեր քարտերը հնարավոր է փոխարինել Յունիբանկի բանկային քարտերով, որոնք ընձեռում են մի շարք առավելություններ`
- վարկային միջոցների ստացում,
- քարտային հաշվի բարձր եկամտաբերություն` մինչև 8% տարեկան դրական մնացորդի նկատմամբ,
- մինչև 80% զեղչերից օգտվելու հնարավորություն` առևտրի և սպասարկման 140 կետերում,
- +1% CASH BACK յուրաքանչյուր գործարքից, ինչը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին կվերադարձնի նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:
Shopping Revolution ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.magnis.am կայքը կամ դիմեք Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 19.12.12թ. խաղարկության շահողներին18.12.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 18.12.12թ. խաղարկության շահողներին17.12.2012 Տեսնել ավելին
-
Այսուհետ Յունիբանկն ամեն օր կխաղարկի 30 և ավելի դրամական մրցանակներ17.12.2012 Տեսնել ավելին
-
De Sallito, Bantik, GL Silver և i-electronics խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր17.12.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 17.12.12թ. խաղարկության շահողներին16.12.2012 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 14.12.12թ. խաղարկության շահողներին13.12.2012 Տեսնել ավելին