Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը “0%,0%,0%+” ակցիայի նկատմամբ, Յունիբանկը և “Զիգզագ” ընկերությունը որոշել են երկարաձգել այն մինչև 2013թ. փետրվարի 28-ը: Հիշեցնենք, որ ակիցայի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:
“0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300
000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք
աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի
ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է. 2012թ. Յունիբանկի սպառողական վարկերի քանակը կրկնապատկվել է:
Յունիբանկի “0%,0%,0%+” վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “ Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55
հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Visa միջազգային քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատարն է28.01.2013 Տեսնել ավելին
-
Հայտարարություն24.01.2013 Տեսնել ավելին
-
SacVoyage Travel ընկերությունը, Babybutik, Ko.Shik, Mr.Chikoo’by խանութները, Hinchada սպորտ-բարը և Thomas Twinning թեյատունը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր13.01.2013 Տեսնել ավելին
-
Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով և VEGA խանութը կվերադարձնի վարկի 3 ամսվա գումարը08.01.2013 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ27.12.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը ս.թ. դեկտեմբերի 29-ին և 30-ին27.12.2012 Տեսնել ավելին