Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը

18.06.2013

Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը:

“Զիգզագ” խանութների ցանցի հետ համատեղ բանկը հայտարարել է նոր ամառային ակցիա. Յունիբանկի միջոցով Ariston և Indesit ապրանքանիշի ապրանքներ կամ Panasonic օդորակիչներ ապառիկ գնելու դեպքում, “Զիգզագ” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:

Ակցիայի շրջանակներում “Զիգզագ” խանութների ցանցում գնումներ կատարելու համար, Յունիբանկն առաջարկում է U-Technics վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` 60 000 -1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է կամ հաճախորդը չունի դրական վարկային պատմություն, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Յունիբանկի սպառողական վարկավորման առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը գործարկեց Salesforce համակարգը. այսուհետ ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը բանկը հաստատում է 1 րոպեում
  • Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն առաջարկում են “0%, 0%, 0%+” վարկային ակցիան
  • Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ
  • Ուշադրություն` մասնաճյուղերի աշխատանքային ժամերի փոփոխություն
  • Յունիբանկը 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը
  • Յունիբանկը և “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը` համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
Տեսնել բոլորը