Յունիբանկն ավարտել է կանոնադրական կապիտալի 1,7 մլրդ դրամով համալրման գործընթացը: Ավելացումից հետո բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 13,1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`18,1 մլրդ դրամ:
Կանոնադրական կապիտալի ավելացումը պայմանավորված է բանկի գործունեության ծավալների մեծացմամբ և վարկային պորտֆելի աճով:
30.11.13թ. դրությամբ Յունիբանկի ակտիվների ծավալը կազմել է 150 մլրդ դրամ` ավելանալով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 15%-ով: Բանկի վարկային ներդրումներն աճել են 24%-ով և կազմել 114 մլրդ դրամ: Յունիբանկի պարտավորությունները գերազանցել են 131,2 մլրդ դրամը, ժամկետային ավանդների ծավալը` 105,3 մլրդ դրամը:
Այսօր Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղերով, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը նշեց հիմնադրման 12-ամյակը16.12.2013 Տեսնել ավելին
-
Ապառիկ հեռախոս` երեք զրոներով04.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ավարտեց PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացման գործընթացը26.11.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 14%17.11.2013 Տեսնել ավելին
-
Աշխատանքային ժամերի փոփոխություն “Օպերա” և “Կենտրոն” մասնաճյուղերում07.11.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը խոշոր հարկատուների ցուցակում է05.11.2013 Տեսնել ավելին