Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին

24.02.2015

Յունիբանկի ավանդատուների միջև նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին: Յուրաքանչյուր ամիս բանկում որպես ավանդ գումարը ներդրած հաճախորդները հնարավորություն են ստանում շահելու հինգ հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Նվերների խաղարկությունները Յունիբանկը նախատեսում է անցկացնել մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչև 9% տարեկան տոկոսադրույք:

Խաղարկության կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկելու ոչ միայն խնայողությունները շահավետ պահպանելու և կուտակելու տարբերակ, այլ նաև մատուցելու հաճելի անակնկալ` նվերների խաղարկություն: Մարտին կայանալիք խաղարկությունն արդեն երկրորդն է: Ակցիայի շրջանակում մենք արդեն շնորհավորել և հեռախոսներ ու հեռուստացույց ենք հանձնել վեց ավանդատուների», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Ավանդներ» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական պատճառով «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հասանելի չի լինի մինչև 23.02.2015թ.
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
  • Յունիբանկը կբացի Private Banking-ի մասնաճյուղ և կսկսի զարգացնել անհատական բանկային սպասարկման ուղղությունը
  • Յունիբանկը ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին
  • Ավանդատուների միջև նվերների խաղարկության կանոնները
  • Մինչև մարտի 1-ը բարձր` մինչև 18% տարեկան տոկոսադրույքով ավանդներ և հաճելի նվերների խաղարկություն Յունիբանկում
Տեսնել բոլորը