Յունիբանկը` որպես կորպորատիվ քաղաքացի իր գործունեությունն իրականացնում է սոցիալական պատասխանատվության սկզբունքներին համաձայն և ակտիվ մասնակցություն ունենում պետական և հանրային ծրագրերում: Այս տարի ևս բանկն իր աջակցությունը տրամադրեց «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանը:
Սոցիալական և մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում բանկն իրականացնում է բարեգործական և հովանավորչական ծրագրեր, այդ թվում` համագործակցում «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի հետ, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոներին: Յունիբանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, մասնակցություն ցուցաբերել Երևանի բարեկարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրին: Բանկը հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիային հովանավոր, օժանադակել է կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ձայնասկավառակների թողարկմանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի և Ռաֆայել Քոթանջյանի ստեղծագործական երեկոյի կազմակերպմանը:
Բանկը հանդիսացել է Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի հովանավոր, աջակցություն է ցուցաբերել դուդուկի դպրոցի ստեղծմանը: 2008թ.-ին մասնակցել է ԼՂՀ-ում կազմակերպված համատեղ պսակադրության և հարսանյաց հանդիսությանը, որի հեղինակը գործարար, բարերար Լևոն Հայրապետյանն էր:
Բանկի հովանավորությամբ սկավառակի վրա թողարկվել է «Գարեգին Նժդեհ» փաստավավերագրական ֆիլմը, հրատարակվել է Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը:
2015թ. հոկտեմեբրի 1-ին Յունիբանկը և Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբն ազդարարեցին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի 2015-2016թթ. համերգաշրջանի բացումը: Համերգի մենակատարն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգը նվիրված էր Յունիբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացին: Հիշեցնենք, որ Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:
Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սպորտային ծրագրերին, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել սամբոյի մանկական մրցաշարին, սփյուռքահայության շրջանում թենիսի մրցաշարի կազմակերպմանը: Բանկը հանդիսացել է Հայաստանում Արթուր Աբրահամի մենամարտերի ցուցադրման հովանավորը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկ. «Մենք մոտեցնում ենք բանկը հաճախորդներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր»08.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին գործարքներ կատարել ինքնուրույն04.10.2015 Տեսնել ավելին
-
Մշակույթը և Յունիբանկը04.10.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը29.09.2015 Տեսնել ավելին
-
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Յունիբանկի» Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին27.09.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբն ազդարարում են 2015-2016թթ. համերգաշրջանի բացումը16.09.2015 Տեսնել ավելին