Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը: Այն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը: Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը և խնայողություններ անել:
Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:
Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և պարզ դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» հեռուստածրագրի թողարկմանը:
Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեսանյութ` Յունիբանկի բաժնետոմսերի ցուցակման արարողությունից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում15.02.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում09.02.2016 Տեսնել ավելին
-
Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգով25.01.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ18.01.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»` B հարթակում բաժնետոմսերը ցուցակելու համար12.01.2016 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ29.12.2015 Տեսնել ավելին