Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին

24.05.2016

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

Առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը և այլ հիմնական տվյալները

Արժեթղթերի դասը

սովորական բաժնետոմս

Արժեթղթերի ձևը

ոչ փաստաթղթային

Բաժնետոմսերի քանակը

12,173,914

Մեկ բաժնետոմի անվանական արժեքը

100 ՀՀ դրամ

Մեկ բաժնետոմի տեղաբաշխման գինը

230 ՀՀ դրամ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը

1,217,391,400 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով

2,800,000,220 ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը սկսվելու է սույն Ազդագրի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցմանը հաջորդող 3-րդ (երրորդ) աշխատանքային օրը և տևելու է մինչև 45 (քառասունհինգ) աշխատանքային օր։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 3 (երեք) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո` սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաբաշխումը կատարելու համար:

Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 25.05.2016թ.-ին:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքի Մասնաճյուղային ցանց բաժնում), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 18.05.2016թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/335Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 19.05.2016թ-ից):

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին
  • «Ժողովրդական բանկ». Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է երեք անգամ
  • 2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ
  • Դրամական փոխանցումներ քարտից անհատին` առանց բանկ այցելելու
  • «Ժողովրդական բանկ». պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում
  • 2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ
Տեսնել բոլորը