Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվեց Երևան մոլում գտնվող նոր տարածք. մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի

13.08.2017


Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն այսուհետ հաճախորդներին կսպասարկի նոր, առավել ընդարձակ և ժամանակակից չափանիշներով կառուցված գրասենյակում: Մասնաճյուղի նոր տարածքի հասցեն է ք.Երևան, Արշակունյաց պող., 34/3 շենք /«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր/: Մասնաճյուղն աշխատելու է առանց հանգստյան օրերի և երկարացված ռեժիմով` հաճախորդներին սպասարկելով ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը հետևողականորեն բարելավում է սպասարկման որակը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներին համապատասխան: Երկարացված աշխատանքային օրը և շաբաթ-կիրակի օրերին ևս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով, «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատելու է նաև «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերածեք Ձեր հեռախոսն անձնական բանկի. մենք կպատմենք թե ինչպես
  • Ապահովեք ինտերնետային վճարումների անվտանգությունը Յունիբանկի քարտերով
  • Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղը ևս անցավ «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկմանը
  • Յունիբանկն էապես բարելավել է U-Cash վարկի պայմանները
  • Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում
  • Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով
Տեսնել բոլորը