01.12.2017թ.-ից Յունիբանկում տեղի կունենա հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների փոփոխություն

12.11.2017


Հարգելի հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ 01.12.2017թ.-ից Յունիբանկում է տեղի է ունենալու հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների փոփոխություն: Յունիբանկի Խորհրդի 27.10.2017թ.-ի որոշման համաձայն կիրականացվեն հետևյալ փոփոխությունները`

- ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար ՀՀ դրամով ցպահանջ ավանդային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանել 0.01%, արտարժույթով տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 0.01%,

- բանկային, այդ թվում` քարտային, հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը բոլոր արժույթներով սահմանել 0%,

- կենսաթոշակային բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%,

- սոցիալական փաթեթի համար բացված բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:

Տեղեկատու կենտրոն` (+374 10) 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի Խորհրդի նախագահ Գ.Զաքարյան. «Վստահ եմ, որ Վարդան Աթայանի և Մեսրոպ Հակոբյանի հետ մեր հետագա համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը»
  • Վարդան Աթայանը կզբաղեցնի Յունիբանկի Խորհրդի նախագահի տեղակալի, իսկ Մեսրոպ Հակոբյանը` Վարչության նախագահի ժ/պ պաշտոնները
  • «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվում է նոր հասցե` ք.Երևան, Կիևյան 8, 63 տարածք
  • Դրամական փոխանցումներ` ընդամենը 0.5% միջնորդավճարով
  • Ուշադրություն` տեխնիկական վերազինման պատճառով հոկտեմբերի 7-ին և 8-ին «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը չի աշխատելու
  • Աննախադեպ առաջարկ Յունիբանկից` բնակարանների ձեռքբերման վարկ 0% կանխավճարով
Տեսնել բոլորը