Ուշադրություն` փոփոխություն Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում

11.01.2018


Հարգելի հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն անցում է կատարել 6-օրյա աշխատանքային ռեժիմի: Երկուշաբթի-ուրբաթ օրերին մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 10:15-ից մինչև 21:30-ը, իսկ շաբաթ օրերին` ժամը 11:15-ից մինչև 21:30-ը:

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով, «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատում է նաև «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Աշխատանքային ժամեր» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Դեկտեմբերի 30-ին սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը
  • «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի աշխատաժամերը 29.12.17թ. և 30.12.17թ.
  • «Զվարթնոց» մասնաճյուղի աշխատաժամերը տոն օրերին
  • Դեկտեմբերի 23-ին սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը
  • Յունիբանկի պարտատոմսերի հերթական թողարկումը ցուցակվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում
Տեսնել բոլորը