Յունիբանկը կմասնակցի Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին

30.05.2018


Յունիբանկը կմասնակցի Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում կներկայացնի ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Հատուկ ուղղվածություն ունեցող վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային բնույթի և յուրահատկությունների վրա` հնարավորություն ընձեռելով ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր մինչև 90 ամիս մարման ժամկետով և 10.5% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:

Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացման նպատակով KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որը նախատեսված է էներգածախսերի կրճատման և օպտիմիզացման համար: Վարկի ժամկետը կազմում է մինչև 5 տարի, գումարը` մինչև 500 մլն ՀՀ դրամ:

Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի` տրամադրման պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական և ապահովագրական ծախսերի: Շահավետ պայմանները, մարման ճկուն ժամանակացույցը և վաղաժամկետ մարման հնարավորությունը բարձրացնում են վարկային միջոցների հասանելիությունը մեծ թվով ձեռնարկատերերի համար: Անգրավ վարկերի ուսումնասիրման գործընթացը բանկում ավտոմատացված է և իրականացվում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով:

Հաշվի առնելով հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունները, Յունիբանկում կարելի է նաև ձևակերպել վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ` աշխարհի ցանկացած կետում օպերատիվ վճարումներ կատարելու համար:

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր արդյունավետությամբ և ապահովում են ձեռնարկությունների հետագա զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր գործընկերների հետ համագործակցություն հաստատելու և բիզնեսին մեր վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար, - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսը կկայանա 2018թ.-ի մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց
  • Հայտարարություն բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին
  • «Յունիբանկ» ԲԲԲ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հայտարարությունը` ի պատասխան «Հին Էրիվան» ռեստորանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմանը.
  • Յունիբանկը կաջակցի դպրոցներին
  • Ուշադրություն` վարկերը չեն համարվի ժամկետանց մինչև 2018թ.-ի մայիսի 5-ը ներառյալ
  • Նոր ակցիա` Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով
Տեսնել բոլորը