Մատչելի հիփոթեք Յունիբանկից. կանխավճարը` սկսած 0%

16.08.2018


Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար: «Դասական - ՋՍՖ» վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով և սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով: Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով: Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչև 30% կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա:

«Դասական- ՋՍՖ» վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռևս խնայողություններ չձևավորած անձանց համար:

«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի տարածքը` տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ` բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձևակերպումը ևս առավելություն է մեր հաճախորդների համար», - նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները` բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը գնալով աճում է: Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ.-ի նույն ժամանակահատվածում: 2018թ.-ի հունիսի 30-ին Յունիբանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • 50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար
  • Բնակարան գնելը դարձել է ավելի մատչելի. Յունիբանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները
  • Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը
  • Դիտեք Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին
  • Յունիբանկը կզիջի քաղաքացիների վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները
  • Դիմեք Յունիբանկի Non-Cash վարկի համար օնլայն` առանց բանկ այցելելու
Տեսնել բոլորը