Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը

31.10.2018

Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը


Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար ամենակարևոր հարցերից մեկն է: Ձեռնարկատերերի համար վարկային միջոցներն առավել մատչելի դարձնելու նպատակով, Յունիբանկը բարելավել է անգրավ վարկի պայմանները` նվազեցնելով վարկի տոկոսադրույքը: Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին կտրամադրվի սկսած 11% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 4 մլն ՀՀ դրամ: «Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:

Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաև հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում՝ վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8000 եվրո:

Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը և անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերին: Այդպիսի մոտեցումը նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը և լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները: Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությանն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաև վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:

2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%
    Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%
  • Տեխնիկական աշխատանքների պատճառով այսօր «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը երկու ժամ չեն աշխատի
    Տեխնիկական աշխատանքների պատճառով այսօր «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը երկու ժամ չեն աշխատի
  • Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ
    Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը 11.10.2018թ.- 12.10.2018թ.
    Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը 11.10.2018թ.- 12.10.2018թ.
  • Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից
    Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից
  • Յունիբանկը կմատուցի պետական ծառայություններ
    Յունիբանկը կմատուցի պետական ծառայություններ
Տեսնել բոլորը