Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը Յունիբանկը երկարաձգել է մինչև այս տարվա ապրիլի 1-ը

20.01.2019

Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը Յունիբանկը երկարաձգել է մինչև այս տարվա ապրիլի 1-ը

Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Հաշվի առնելով հաճախորդների` անհուսալի վարկերի մարման նոր ժամանակացույց  կազմելու և իրենց պարտավորությունները կատարելու ցանկությունը,  Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել դիմումների ընդունման վերջնաժամկետը, հնարավորություն ընձեռելով հաճախորդներին օգտվել տույժ-տուգանքների զիջման հնարավորությունից այս տարի ևս: Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:

«Մենք գործընթացը սկսել ենք դեռ անցած տարվա հուլիսից և մեր հաճախորդների խնդրանքով որոշում կայացրեցինք երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Յունիբանկը դիմումներ ընդունում է ոչ միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով, այլ նաև` որոշակի զիջումներ իրականացնում է անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար: Մենք միշտ ձգտում ենք ցուցաբերել հաճախորդամետ մոտեցում  և հնարավորինս աջակցել հաճախորդներին՝  իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար», - նշեց  Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը պատրաստ է քննարկելու «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մ. Տեր-Առաքելյանի հաշտության առաջարկը
    Յունիբանկը պատրաստ է քննարկելու «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մ. Տեր-Առաքելյանի հաշտության առաջարկը
  • SPEAR’S ամսագրի անդրադարձը Unibank Privé-ին
    SPEAR’S ամսագրի անդրադարձը Unibank Privé-ին
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
    Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Յունիբանկի աջակցությամբ  համակարգչային դասասենյակ բացվեց Կաթնաջուր գյուղի դպրոցում
    Յունիբանկի աջակցությամբ համակարգչային դասասենյակ բացվեց Կաթնաջուր գյուղի դպրոցում
  • Յունիբանկը հայտարարում է ակցիա` դրամական փոխանցումներ 0% միջնորդավճարով
    Յունիբանկը հայտարարում է ակցիա` դրամական փոխանցումներ 0% միջնորդավճարով
  • Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում
    Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում
Տեսնել բոլորը