Հատուկ ակցիայի շրջանակներում Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր եվրոյով` 7.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունից ստացված գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար: «Դասական» վարկի առավելագույն գումարը կազմում է 150 000 եվրո, ժամկետը` 20 տարի, կանխավճարը` սկսած 30%-ից: Ակցիան կգործի մինչև 31.01.2020թ.:
«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Եվրոյով հիփոթեքային վարկերի նկատմամբ կար հստակ պահանջարկ, և մենք որոշեցինք ակցիայի շրջանակներում մեր հաճախորդներին հնարավորություն տալ ձեռքբերելու գույքն ավելի մատչելի պայմաններով: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Հիփոթեքային վարկերի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Հիփոթեքային վարկեր» բաժնում կամ դիմել տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ30.10.2019 Տեսնել ավելին -
Unibank Privé-ն նաև ԱՊՀ երկրներում28.10.2019 Տեսնել ավելին -
«Մաշտոց» մասնաճյուղը հրավիրում է հաճախորդներին իր նորաբաց տարածք13.10.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները13.10.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 11.10.2019թ. ներառյալ07.10.2019 Տեսնել ավելին -
Ուշադրություն` սակագների փոփոխություն 14.10.2019թ.-ից01.10.2019 Տեսնել ավելին