Հարգելի հաճախորդներ,
Հաշվի առնելով Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու փաստը՝ ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների համար մինչև 2020թ.-ի ապրիլի 14-ը Յունիբանկում սահմանվում է վարկերի մարման ազատ գրաֆիկ: Ըստ այդմ, ֆիզիկական անձինք իրենց վարկերի մարումները մինչև ապրիլի 14-ը կարող են կատարել ցանկացած այլ օր: Այդ ժամանակահատվածում նրանք չեն համարվի ժամկետանց և չեն դասակարգվի, ինչպես նաև` չեն կիրառվի տույժեր և տուգանքներ:
Իրավաբանական անձանց և ԱՁ-ների նկատմամբ բանկը կցուցաբերի անհատական մոտեցում: Միաժամանակ, հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել վարկերի գծով վճարները` ըստ գործող ժամանակացույցի, որպեսզի հետագայում խուսափեք վարկային բեռի ավելացումից:
Հայտնում ենք նաև, որ այս պահին Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են իրենց բնականոն աշխատանքը:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ուշադրությու՛ն՝ հայտարարություն16.03.2020 Տեսնել ավելին -
«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի ժամը 10:30-ից մինչև 18:30-ը16.03.2020 Տեսնել ավելին -
Անկանխիկ գործարքներ՝ հարմար, արագ և ակտուալ13.03.2020 Տեսնել ավելին -
Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը25.02.2020 Տեսնել ավելին -
«Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը սկսել են հաճախորդների սպասարկումը18.02.2020 Տեսնել ավելին -
Տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով 17.02.20թ.-ի ժամը 18:00-ից «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը ժամանակավոր չեն աշխատի17.02.2020 Տեսնել ավելին