Մեկ շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի

10.06.2020

Մեկ շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի

Յունիբանկը, լինելով Հայաստանի բանկային մանրածախ շուկայի առաջատարներից, այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ: Հունիսի առաջին շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի և տրամադրել 3,4 մլրդ ՀՀ դրամի 5270 վարկ ֆիզիկական անձանց և ձեռներեցներին:

— Ստեղծված իրավիճակում Յունիբանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սպասարկման ժամանակ ապահովվի հաճախորդների հարմարավետությունն  ու անվտանգությունը: Մեր հաճախորդները, իրենց հերթին, պարտաճանաչ կատարում են պարտավորությունները` ժամանակին մարելով վարկերը: Հայաստանում էապես բարձրացել է ֆինանսական գրագիտության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների պատասխանատու վերաբերմունքը և ձգտում ենք արդարացնել նրանց սպասումները, — նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
 
Յունիբանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը  փոքր և միջին բիզնեսին օժանդակությունն է, այդ թվում` կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում: Բանկն առաջարկում է վարկատեսակներ՝ մշակված հատուկ բիզնեսի տարբեր ուղղությունների համար: Վարկատեսակներ առաջարկելիս հաշվի են առնվում բիզնեսի առանձնահատկությունները, օրինակ՝ սեզոնային բնույթը:
 
— Որոշ ՓՄՁ-ներ այժմ հայտնվել են դժվար վիճակում: Շատերը ֆինանսական աջակցության կարիք ունեն: Մեր խնդիրն է օգնել ձեռներեցներին պահպանել բիզնեսը և շարունակել այն զարգացնել, — ընդգծեց Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Յունիբանկը կոչ է անում իր հաճախորդներին ավելի ակտիվ օգտվել հեռահար ծառայություններից և հնարավորինս սահմանափակել հանրային վայրեր, այդ թվում`բանկի մասնաճյուղեր այցերը: Յունիբանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բոլոր ծառայություններից առանց բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել  UniMobile հավելվածը App Store-ից կամ  Google Play-ից: Ծառայությունից օգտվելու հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ բանկի կայքում: Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է մարել վարկերը, վճարել կոմունալ ծառայությունները, ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումները, կատարել այլ վճարումներ:

— Եթե, այնուամենայնիվ, հաճախորդնեին  անհրաժեշտ է այցելել բանկ, ապա հորդորում ենք խստագույնս պահպանել վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները, այդ թվում`սոցիալական հեռավորությունը հերթում:  Մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները հաճախորդների և անձնակազմի առողջությունը չվտանգելու և հարմարավետ և ապահով սպասարկում կազմակերպելու համար: Պահպանենք անվտանգության կանոնները միասին, — ասաց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

Եղե՛ք առողջ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Գյումրի» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 9-ին
    «Գյումրի» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 9-ին
  • Ի գիտություն թոշակառուների և նպաստառուների
    Ի գիտություն թոշակառուների և նպաստառուների
  • Հորդորում ենք մեր հաճախորդներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները
    Հորդորում ենք մեր հաճախորդներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները
  • «Դավիթաշեն» մասնաճյուղը կտեղափոխվի նոր տարածք
    «Դավիթաշեն» մասնաճյուղը կտեղափոխվի նոր տարածք
  • «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը հուլիսի 1-ից
    «Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը հուլիսի 1-ից
  • «Սևան» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 04.06.20թ -ին
    «Սևան» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 04.06.20թ -ին
Տեսնել բոլորը